UFC-ն հաստատել է Մախաչև-Ծառուկյան մենամարտը
Խառը մենամարտերի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարը՝ UFC-ն ներկայացրել է 2025 թվականի առաջին հանդիպման մասնակիցներին։ Միջոցառումը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ) հունվարի 18-ին։
UFC 311 մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի թեթև քաշային կարգում չեմպիոնի կոչման համար պայքարը ներկայիս տիտղոսակիր, ռուս Իսլամ Մախաչևի և կրկին Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արման Ծառուկյանի միջև։
Սա կլինի Մախաչևի և Ծառուկյանի երկրորդ մենամարտը։ Նրանք առաջին անգամ կռվել են UFC Fight Night 149-ում 2019 թվականի ապրիլին։ Իսլամ Մախաչևը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
- Արման Ծառուկյանն ասել է, թե երբ է լինելու իր մենամարտը Մախաչևի հետ
- Արման Ծառուկյանի մենեջերը մեկնաբանել է մարզիկին 9 ամսով որակազրկելու որոշումը
- Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան