Julien's Auctions-ն աճուրդի է հանել Սերժ Թանկյանի կտավով կիթառը
Julien’s Auctions աճուրդի տունն աճուրդի է հանել նկարիչ և System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանի կտավով կիթառը։ Աճուրդը կկայանա դեկտեմբերի 17-ին։
2024 թվականի Gibson Les Paul Modern Studio էլեկտրական կիթառի կորպուսին Թանկյանի «Ես կարող եմ շնչել» (I Can Breathe) նկարն է։ Այդ նկարը դարձել է «I Can Breathe» սինգլի շապիկը։ Կիթառի վրա նաև ինքնագրեր են թողել Guns N'Roses-ի երաժիշտներ Սլեշը և Դաֆ Մաքքեյգանը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, կիթառի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Հոգեկան հիվանդությունների դեմ պայքարի ազգային դաշինքին: Լոտը գնահատվում է 6 – 8 հազար դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը