Այս իշխանությունն առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու. Լևոն Քոչարյան
«Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքն ու սուտը։ Այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրն այս ստերին, կեղծիքներին, դավաճանությանը երկար դիմանալ այլևս չի կարող»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունը կեղծում է ոչ միայն անցյալը՝ փորձելով արդարացնել սեփական տոտալ ձախողումները, այլ նաև առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Առաջին Արցախյան պատերազմի ավարտից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ։ Սա նաև մեր ինքնագիտակացությունն էր։ Մյուս կողմից Ադրբեջանն ուներ ազգ-նահատակի ընկալումը, քանի որ անընդհատ խոսում էր իր կորցրած 20 տոկոս տարածքի, 100 հազարավոր փախստականների մասին։ Հենց Փաշինյանն էր Հայաստանին վերադարձրել ազգ-նահատակ ընկալումը՝ պարտվելով մի պատերազմում, որը կարող էր, չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպետք է ունենար այն արդյունքը, որ ունեցավ։
Ասում էր՝ հասկանանք ինչքան և ումից ուժեղ բանակ պետք է ունենանք։ Խայտառակություն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի հասկանում այս ամենը։ Միգուցե սա է մեր հիմնական խնդիրների արմատը»,- ասաց Լ. Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Փաշինյանը դեռևս փնտրտուքի մեջ է՝ մեկ, երկու, երեք բանակների դեմ պետք է աշխատել կամ առհասարակ ինչ խնդիրներ պետք է լուծել
- Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, Փաշինյանի՝ իր պաշտոնավարման արձանագրում է. Աբրահամյան
- Սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ․ Տիգրան Աբրահամյան
- Գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ այս հարցադրումն է անում և դեռ փնտրտուքների մեջ է. Աբրահամյան
- Աշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան
- ԶՈւ կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ սահմանների անձեռնամխելիությունը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան