Այս պահին Հալեպում կա շուրջ 10-12 հազար հայ. Հովհաննես Ալեքսանյան
«Մեր տվյալներով, այս պահին Հալեպում կան շուրջ 10-12 հազար հայեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Ունենք հայկական հաստատություններ նաև այլ թաղամասերում»,- «Մեդիա կենտրոնում» «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հրադադարի ռեժիմը խախտվել է իսլամիստական ուժերի կողմից, 2-3 օրերի ընթացքում արագորն գրվել են Հալեպը, առաջացել են հարավ, այժմ հիմնական մարտերն ընթանում են Համա քաղաքի ու համանուն շրջանի տարածքում։
Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ իրավիճակը կտրուկ փոխվել է հալեպահայերի համար, հարձակումն անսպասելի էր. «Առաջին 1-2 օրերին հնարավոր եղել է ոչ հիմնական ճանապարհով, երկրորդ ճանապարհներով հայ ընտանիքների դուրս գալը քաղաքից։ Մենք տեղեկություններ ունենք, կապի մեջ ենք այդ ընտանքիների հետ։ Նրանց մի մասը հաստատված է Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում, կան Քեսաբում հաստատված ընտանիքներ»։
Հովհաննես Ալեքսանյանի խոսքով, հայերն անհանգիստ են, մեծ տագնապ կա, շատերը պատրաստ չէին քաղաքից հեռանալուն։
Նա նշեց, որ իսլամիստական խմբավորումները Հալեպից բավականաչափ հարավ են գտնվում, քաղաքի ամբողջ ելումուտը վերահսկվում է։
«Պրակտիկորեն անհնար է այս պարագայում քաղաքից դուր գալը, երաշխավորված չէ։ Մենք ունենք մեկ զոհ՝ Երվանդ Ասլանյանը, ով հենց Հալեպից դուրս ճանապարհին վիրավորել է, տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մահացել է։
Այսինքն ներկա պահին տարհանում կազմակերպելը խիստ դժվար է։ Մեծ թվով մարդկանց տարհանում կազմակերպելու համար երաշխիք չկա»,- ասաց Հ.Ալեքսանյանը։
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ին Դամասկոս-Երևան ավիաչվերթ կա, շատերը տոմս են ձեռք բերում Հայաստան հասնելու համար. «Ակնակալում ենք, մոտ 10 օր անց սիրիահայերի առաջին խումբը կգա Հայաստան։ Կապի մեջ ենք ավիաչվերթն իրականացնող ընկերության հետ, անհրաժեշտության դեպքում պատրաստակամ են շարունակել չվերթները»։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը.Վարդան Ոսկանյան
- Հալեպի մի շարք հիվանդանոցներ դադարել են աշխատել անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով
- Հալեպի հայ համայնքը Գլխավոր Հյուպատոսության հետ գործակցաբար կարևոր աշխատանք ունի. «Գանձասար»
- Հալեպահայերը կարող են հաց ստանալ «Արամ Մանուկյան» կենտրոնից
- Հալեպում աhшբեկիչներն առևանգnւմ են մարդկանց և թալանnւմ տներ
- Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է. ՀՅԴ Բյուրո
- Հալեպում ու Իդլիբում զոհերի թիվն ավելանում է, նրանց թվում 20 երեխա կա
- Բաքվի բարբարոսական վարչախումբը լծված է «արդարացնելու» Սիրիայում ծայրահեղական ահաբեկիչներին. Վարդան Ոսկանյան
- Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը
- Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
- Աhшբեկիչները մտել են Հալեպի շրջաններ՝ uպանելnվ տասնյակ սիրիացի զինվորների. Սիրիական բանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան