Բաքվում անցկացվող միջազգային խորհրդաժողովի նպատակն է«մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները. Գեղամյան
Ադրբեջանում անցկացվող միջազգային խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները, այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք: Այս մասին գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդիկ արդարացնում էին Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործությունները ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինիս դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»:
Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները: Այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:
Հայաստանի ԱԳՆ և որևէ այլ պետական հիմնարկ բնականաբար ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի: Ինչո՞ւ: Լավ գիտեք»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի գործունեության վերջին 6 տարվա ցուցանիշները
- Սրանով, Փաշինյանը Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան
- ՀՀ-ի օկուպացված տարածքների հարցը ռազական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա․ Փաշինյան
- Փաշինյանն արձագանքում է Պուտինին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան