Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Ա. Մեխակյանը Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն է եղել, ԱԺ պատգամավոր, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը։
«Վերջին տարիներին Արգիշտի Մեխակյանը ներգրավված է եղել պետական կառավարման համակարգում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն հայտնեց մարզպետի պաշտոնում իրեն առաջադրելու համար։
«Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնելու Արմավիրի մարզպետի պաշտոնը, ունենալ անմիջական ներգրավվածություն հարազատ մարզի զարգացման, հզորացման գործում։ Քաջատեղյալ լինելով մարզի խնդիրներին՝ ամեն ինչ անելու եմ արադարացնելու ինձ վստահող մարդկանց ու Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան