Տնտեսություն 18:33 05/12/2024 Հայաստան

Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից

Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2024թ․ «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից:  «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է բարձր արդյունքներ ցուցաբերած ֆինանսական հաստատություններին 127 երկրում, որոնք զգալի աճ են գրանցել՝ միևնույն ժամանակ պահպանելով կայուն հաշվեկշիռ, բարելավելով սպասարկման որակը, ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների մեջ և ամրապնդելով իրենց դերը տեղական համայնքներում:

Բացի գործառնական և ֆինանսական ձեռքբերումներից, մրցանակակիր կազմակերպությունները գնահատվել են նաև հաճախորդներին առաջարկվող ծառայություններում բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համար՝ ընդգծելով յուրաքանչյուր վարկատուի հաջողության համար ցանկացած երկրում կայուն զարգացման ռազմավարության կարևորությունը:
Որոշում կայացնելիս՝ The Banker-ի միջազգային ժյուրին նշել է, որ 2024թ.-ն առանցքային է եղել Ամերիաբանկի համար, քանի որ այն միացել է Bank of Georgia Group PLC-ին (BoGG)` միաժամանակ պահպանելով իր ներկայությունը շուկայում որպես ինքնուրույն կազմակերպություն` իր կորպորատիվ բրենդով։

Ամսագիրը նշում է, որ գործարքը ռազմավարական առավելություններ է ապահովում Ամերիաբանկի համար, այդ թվում, Միացյալ Թագավորությունում գրանցված  և Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված BoGG-ի միջոցով ավելի բարձր հասանելիություն ստանալով միջազգային ֆինանսական շուկաներին։ Աղբյուրի համաձայն, BoGG-ի մաս կազմելով, Ամերիաբանկն ավելի հեշտությամբ կկարողանա կապիտալ ներգրավել և ներդրումներ կատարել իր պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ: Ակնկալվում է, որ վերոնշյալ գործարքը նաև զգալի խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական համակարգի և տնտեսության զարգացման համար, ինչպես նաև նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանում իրականացվող նախագծերի և բիզնեսի համար:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, խոսելով նշված մրցանակի մասին, ասել է. «Մեր առաջնահերթությունը հաճախորդների թվային փորձառության բարելավումն է՝ շուկայի զարգացող կարիքներին համապատասխան պատշաճ արձագանքի ու ճկունության միջոցով։ Ամերիաբանկը կշարունակի ներդրումներ կատարել թվային պրոդուկտներում և ծառայություններում՝  ընդլայնելով նաև առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների շրջանակը։ Մենք ակտիվորեն ներդնում ենք էկոհամակարգային լուծումներ, որոնք թույլ կտան սպասարկել մեր հաճախորդներին ցանկացած վայրում և բավարարել նրանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները՝ աջակցելով վերջիններիս թե՛ առօրյա բանկային գործարքներում, թե՛  երկարաժամկետ նպատակների իրագործման ճանապարհին»։ 

2010թ.-ից ի վեր Ամերիաբանկը «Տարվա բանկ» մրցանակին արժանանում է իններորդ անգամ:  
Այս ճանաչումը 2024թ. ընթացքում «Լավագույն բանկ» անվանակարգում Ամերիաբանկին շնորհված երրորդ խոշոր մրցանակն է. ընթացիկ տարում բանկը ստացել է բանկային ոլորտի համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակները, այն է` Euromoney պարբերականի «Գերազանցության մրցանակը» որպես լավագույն բանկը Հայաստանում, և Global Finance ամսագրի «Լավագույն բանկը Հայաստանում 2024թ.» մրցանակը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:19
Մեկ օրից ավելի Լոռու և Տավուշի մարզերում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Մ-6 միջպետական ճանապարհի վրա՝ Ախթալա քաղաքի կամրջի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, ֆիքսել ենք մեր դարպասը, ես դա հաջողության պատմություն եմ համարում. Փաշինյան
«Խոսվում է գոյություն չունեցող երկրի, ԽՍՀՄ քարտեզների անընդունելիության մասին: Պիտի ուղիղ ասեմ, որ այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:02
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը
Հակակոռուպցիոն քրեական դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ԲԴԽ նախկին նաագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական...
Աղբյուր` Panorama.am
09:48
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ծանրամարտի ԱԱ․ Այսօր Հայաստանն ունի 2 մասնակից
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանը ունի 2 ներկայացուցիչ:  96 կգ քաշայինների...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Հակոբ Ասլանյանի հեռախոսի պարունակությունը ե՞րբ կհայտնվի վարչության, ապա խմբակցության պատգամավորների սեղանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում, որը կայացավ...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ իր կուսակիցներին ապացուցում է, որ նրանք զրո են
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում եռօրյա փրայմերիզի առաջատարն անկուսակցական, Էդմոն Մարուքյանի նախկին թիմակից Սարիկ...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Ինչու է ԱԺ-ն ապահովագրել շուտով կրճատվող ծառայողական մեքենաները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը օրերս ապահովագրել է շուտով կրճատվող ծառայողական մեքենաները՝...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Հակոբ Ասլանյանի հայտարարությունը էմոցիոնա՞լ էր, թե՞ ազդանշան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ օրվա հերոսը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր, որը հայտարարել էր, որ 1 ամսով դադարեցնում է...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Ուսուցիչների ատեստավորման «ուղտը» չոքել է նաև արվեստի դպրոցների դռանը
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, աշխատանքը շարունակելու համար հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները, որոնք ունեն...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». ՔՊ-ում պաշտոնակռիվ է սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում պաշտոնակռիվ է սկսվել, իսկ...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Վերջին երեք տարին արտագաղթի ռեկորդային ցուցանիշներ ունենք
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Փաշինյանի կառավարման շրջանում ու հատկապես վերջին 34 տարին Հայաստանից արտագաղթը ահագնացել է,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը ում է ուզում նշանակել Հարկադիր կատարման ծառայության պետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով է Հարկադիր կատարման ծառայության պետի հավանական թեկնածուն և, ըստ, նախնական վարկածի, ում է...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Հրապարակ». Ինչ են պատասխանել ԱԱԾ-ից և ՀՔԾ-ից Աղազարյանի դիմումին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի...
Աղբյուր` Panorama.am
23:08
Նիկոլը կզոհաբերի բոլորին․ Դավիթ Ֆիդանյան
Պատմաբան, «Antifake»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Այն ինչ կատարվում է ռեժիմի ներսում առավել քան օրինաչափ ա:...
Աղբյուր` Panorama.am
22:57
Հայկ Կոնջորյանը պարզաբանել է,թե ինչո՞ւ են հեռացրել Հակոբ Ասլանյանին ՔՊ-ից
Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման,...
Աղբյուր` Panorama.am
22:42
Հենց դա էլ իմ ամենաթույլ և ամենաուժեղ կողն է․ Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․ «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ չեմ խաղում, ֆուտլյարներ չեմ ստեղծում ինձ համար, չեմ...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին ԱԺ-ում
Պատգամավոր Դավիթ Առուշանյանի մանդատը վայր դնելուց հետո ՔՊ ցուցակում գրանցված հաջորդ թեկնածուն Ջուլիետա Ազարյանն է: Նա այս պահին զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
22:11
Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին։ Ինչպե՞ս կայացնել ինքնիշխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Թուրքիան աշխարհում ամենաշատ դիվանագիտական ցանց ունեցող 3-րդ երկիրն է
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ հայտնել է, որ փխրուն աշխարհագրության մեջ...
Աղբյուր` Panorama.am
21:38
Առաջնագիծ, ամպերից վեր․․․
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Առաջնագիծ, ամպերից վեր:...
Աղբյուր` Panorama.am
21:21
Չի կարելի լինել ԱԺ պատգամավոր ու դառնալ նողկալի խոսափող կամ արտահոսքի չփակված անցք․ Վահագն Ալեքսանյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին
 ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՔՊ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից՝...
Աղբյուր` Panorama.am
21:15
Ոստիկանությունը գործողություն է իրականացրել Գևորգ Գևորգյանի կազմակերպության գրասենյակում
Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը գործողություն են իրականացրել   Մոսկովյան 5 հասցեում, որտեղ տեղակայված է...
Աղբյուր` Panorama.am
21:02
Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
 Հակոբ Ասլանյանը ,խմբակցության կարգերը խախտելու պատճառով, քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
20:40
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:24
Կուսակցությանն անդամակցությունը որոշ ժամանակով դադարեցնելու մեխանիզմ չունենք․ Հրաչյա Հակոբյան
ՔՊ-ականները տեղյակ չեն,թե ինչ հարցեր են քննարկվելու։ ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանն ասում է, որ տեղյակ չէ՝ քննարկվելու Հակոբ Ասլանյանի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահին անվանել է մարդ,որը նայում է ապագային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին անվանել է մարդ, որը նայում է ապագային։ Ըստ Պուտինի՝ այդ մասին է վկայում նրա...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության անդամ, ՄԻԵԴ վճիռների...
Աղբյուր` Panorama.am
19:49
Թե ինչ է կատարվում Հակոբ Ասլանյանի գլխում, չեմ կարող մեկնաբանել, համապատասխան մասնագիտական որակավորում չունեմ․ Ալեքսանյան
 ՔՊ-ի նիստին Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
17:37 11/12/2024

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}