Ամերիկյան Milliken-ը ՀՀ ԶՈւ-ի համար կմշակի զինվորական համազգեստի հիմնական տարբերակը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մասնագիտացված ամերիկյան «Միլլիկեն» ընկերությունը կմշակի հայկական զինված ուժերի համազգեստի հիմնական տարբերակը.
«ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
- ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին