Լևո՛ն ջան, կասե՞ք՝ ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը, Արցախից էիք բերե՞լ. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին
«Լևո՛ն ջան, կասե՞ք՝ ինչքան փող ունեք։ Պարո՛ն Քոչարյան, կասե՞ք՝ ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը, մոտավորապես... Արցախի՞ց էիք բերել այդ գումարները»,-Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։
Լևոն Քոչարյանը տեղից արձագանքեց Ալեն Սիմոնյանին։
««Դու»-ով հետս մի խոսեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
«Հյուսիսային պողոտայի տները, տարածքները, մնացած ամեն ինչը Արցախի էիք բերե՞լ։ Որտեղի՞ց էիք բերել։ Իրականությունը կայանում է նրանում, որ Հայաստան խոպան էիք եկել։
Իմ հետ բանավեճի մեջ մի մտեք։ Առաջինը՝ չի ստացվի այդ բանավեճը, մեր խոսակցականը շատ տարբեր է, երկրորդ՝ բովանդակային առոմով չի ստացվելու։ Եղբայրաբար խորհուրդ եմ տալիս, լռել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունն առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու. Լևոն Քոչարյան
- Նիկոլ Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան