Քոլեջների վերապատրաստված շուրջ 361 աշխատողների մեծ մասը հաղթահարել են ատեստավորումը. ԿԳՄՍ նախարար
«Նախագծով մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգը իրականություն է դառնում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում»,-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի արդեն 4 ՝ ոսկերչության, խոհարարության, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով վերապատրաստվել է քոլեջներում աշխատող շուրջ 361 աշխատող, և այս տարվա նոյեմբերի 30-ին, այսինքն նրանց համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին
Անդրեասյանի խոսքով՝ նախնական արդյունքներով շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման գործընթացը։
«Կառավարության որոշման այս նախագծով մենք սահմանում ենք , որ 60-69 % արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվրում է 200 հազար դրամ մեկ դրույք զբաղվածության պարագայում, և 70 % ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաև հավելավճարներ. 70-79 %ի պարագայում՝ 30 % հավելավճար, 80-89 և ավելի %ի պարագայում ՝ 40 % հավելավճար, և 90-100 % արդյունքի դեպքում՝ արդեն 50 % հավելավճար, որը գումարվում է 200 հազար դրամ դրույքաչափին։ Ընդ որում՝ պետք է նշեմ, որ եթե դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի սահմանման լրացուցիչ կարգավորում կա, այստեղ նման բան չի գործում, և այս համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին. հաճախ դասավանդողները նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն էին ստանում։ Այստեղ մենք ավելի քան կրկնապատկելու ենք այս ձևով համակարգում մանկավարժական աշխատողների վարձատրությունը»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։
Նրա խոսքով՝ տարակարգը կգործի հաջորդ տարվանից, և հնարավորություն կտա 20, 30 և 50 % հավելավճարներ ստանալու, ու նույն տրամաբանությամբ ատեստավորման միջոցով ստուգվում է մասնագիտական գիտելիքը, տարակարգի միջոցով արդեն՝ մանկավարժական հմտությունները։
«Հիմա մարզերից արտագաղթի, ներքին միգրացիայի պատճառ կրթությունն է դառնում, որովհետև նախ կրթական համակարգը մարզային տրամաբանությամբ այդքան էլ նախագծված չի։ Մեր մտածածն այն է, որ մարզերում, խոշորացված համայնքներում մենք հենց քոլեջների համակարգը պետք է զարգացնենք, որն ի սկզբանե պետք է նախատեսված լինի այնպես, որ մարզային բնակիչը, որն ուզում է մասնագիտական կրթություն ստանա, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա»,-իր հերթին հավելեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան