«Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը. սկսվել է ստորագրահավաք
«Գոյ» թատրոնը ստորագրահավաք է սկսել, որի նպատակն է պետական մարմիններին ստիպել վերանայել իրենց որոշումները և ապահովել թատրոնի շարունակական գործունեությունը։
«Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը։ «Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ:
Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր - փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ:
Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը:
Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը:
Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»,- նշված է «Գոյ» թատրոնի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
- «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
- «Գոյ» թատրոնը շուտով նոր ներկայացում է անելու՝ հենց դրսում. Գուրգեն Սարգսյան
- «Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր ակցիա կանի ՄԻՊ գրասենյակի մոտ
- «Լռությունը դավաճանության նման մի բան է». «Գոյ» թատրոնը՝ մյուս թատրոնների դերասաններին
- «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են սկսել
- Սունդուկյանի թատրոնի տնօրենն ինքնիրավչություն է կատարում, հաղորդում ենք ներկայացրել. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
- Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան