Շիրակում, նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ պակաս աշնանացան ցորեն է ցանվել. Վահան Թումասյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Թումասյանը գրում է, որ այս տարի Շիրակում, նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ պակաս աշնանացան ցորեն է ցանվել, իսկ Անիի երբեմնի բերրի ու հացի շտեմարան համարվող դաշտերում, նույնիսկ կարելի է ասել, որ գրեթե աշնանացան ցորեն չի ցանվել։
«Այսօր կրկին այցելեցինք, աննպատակ փշալարերով արգելափակված, սահմանային կոչվող, ամբողջովին լքված, Խարկով գյուղի հարակից դաշտերը։
Մեր դաշտերը Անիի եկեղեցիների դիմացն է, Ախուրյան գետի ձախ ափին։ Առհասարակ գեղատեսիլ բնությամբ հազարից ավել հեկտար վարելահողերից ընդամենը մի քանի հեկտարն է կանաչել, որից երկու աշնանացանի դաշտերը մերն է։
Այս տարի էլ հայ գյուղացին մկան ահից դաշտ չգնաց։ Պատկերացնում եք, ամբողջ պետությունով նույնիսկ մկների դեմը չկարողացանք առնել, որ գյուղացին հանգիստ գնար հացահատիկ մշակելու։
Մենք այնուամենայնիվ որոշեցինք ռիսկի դիմել, գնալ և աշնանացան ցորեն ցանել, շատ լավ ծլեց, բայց մկների դեմն առնել չենք կարողանում, մեր դաշտերում արդեն 3-րդ անգամն ենքմկնդեղ շաղ տալիս, բայց ամեն անգամ երբ գնում ստուգում ենք, կարծես թե տեղի գյուղացիները ճիշտ են դուրս գալիս, երբ ասում են, թե մեր արածը ավելի շուտ մկներին վիտամին տալու նման մի բան է, ոչ թե թունավորում ․․․
Այսօր էլ այս տեսքն ուներ մեր դաշտերը։
Հիմա ստիպված սպասում ենք ձյունը գա, հետո գարունը գա և կրկին գնանք մկներից մեր դաշտերը միայնակ փրկելու․․․»,-գրել է Թումասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում