ՔՊ-ականը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Ալիևի հայտարարությունները
«Մի քանի անգամ այս դահլիճում նման քննարկում ունեցել ենք։ Մինչ այս էլ տարբեր հայտարարություններ են հնչել Ադրբեջանից՝ նախագահի մակարդակով, ԱԳ նախարարի ու այլ պաշտոնյաների մակարդակով, բայց դա մեզ մոտ տպավորություն չպետք է ստեղծի, որ բանակցությունները մտել են փակուղի։ Ոչ ամենևին, բանակցությունները շարունակվում են»,-ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ լրագրողի խնդրանքով անդրադառնալով Ալիևի երեկ հնչեցրած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը երեկ հերթական մեղադրանքներն է ուղղել Հայաստանին՝ Երևանը խոչընդոտում է խաղաղությանը, պետք է փոխի Սահմանադրությունը, խնդրահարույց են զենք գնելու հայկական կողմի փորձերը։
«Վերադարձի իրավունքի» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ նա իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ»։
Արթուր Հովհաննիսյանի խոսքով, բնականաբար, բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են ու ժամանակատար։
«Բայց մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում, շարունակում ենք բանակցությունները։ Ինչ վերաբերում է Ալիևի կողմից հնչող տարբեր մեկնաբանություններին, ես նպատակահարմար չեմ գտնում դրանք մեկնաբանել։ Գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքները Ադրբեջանի հետ, միջազգային մեր գործընկերների հետ՝ խաղաղության պայմանագիրն իր վերջնական տեսքին հասցնելու համար»,-ասաց իշխանական պատգամավորը։
Հարցին, արդյոք «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» իրավունքների, վերադարձի հարց կա բանակցությունների օրակարգում, ՔՊ-ականը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց.
«Բանակցությունների օրակարգում տարբեր հարցեր կան, ես չեմ կարող մանրամասնել բանակցությունների դետալաները դրանց խորհրդապահական լինելու բերումով։ Գործընթացը միշտ կա, կարող են լինել դժվարություններ, բարդություններ, բայց գործընթացւ տեղի է ունենում, դրա մասին մենք հանրության հետ կիսվում ենք, ԱԳ նախարարությունը, վարչապետը պարբերաբար հանդես են հալիս պարզաբանումներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան