Ի՞նչ են առավել հաճախ գնում հայաստանցիները Wildberries-ի միջոցով
Այս տարվա ինն ամիսների ընթացքում հայաստանյան ընկերությունների արտադրանքի վաճառքի ծավալները Wildberries-ում աճել են 14.5 անգամ։ Հարթակում ներկայացված հայաստանյան ընկերությունների թիվն այս տարվա 9 ամիսներին աճել է 345 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայկական ապրանքների վաճառքից ստացած գումարն ավելացել է 1354 տոկոսով։
Ընկերությունից հայտնում են, որ հայկական արտադրության ապրանքները մեծ պահանջարկ ունեն։ Առավել հաճախ պատվիրում են կոսմետիկա, աքսեսուարներ, սնունդ, կոշիկ, սպիտակեղեն, հագուստ և այլն։
Հայաստանում էլ գնալով ավելանում է առցանց պատվերների ծավալը։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում հայաստանցիներն առավել հաճախ պատվիրել են հագուստ, կոշիկ, մեքենայի համար նախատեսված իրեր, սպիտակեղեն, սմարթֆոներ և այլն։
Առավել պահանջված 10 ապրանքների ցանկն այս տեսքն ունի.
.Այգեգործական տեխնիկա (վաճառքն ավելացել է +239 տոկոսով)
.Այգեգործական գործիքներ (վաճառքն ավելացել է +167 տոկոսով)
.Տոների հետ կապված իրեր (վաճառքն ավելացել է +90 տոկոսով)
. Լույսեր (վաճառքն ավելացել է +88 տոկոսով)
.Հարդարման համար նախատեսված նյութեր (վաճառքն ավելացել է +76 տոկոսով)
.Պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ (վաճառքն ավելացել է +52 տոկոսով)
.Շինանյութեր (վաճառքն ավելացել է +50 տոկոսով)
.Նորածինների համար նախատեսված աքսեսուարներ (վաճառքն ավելացել է +47 տոկոսով)։
Առավել շատ պատվիրված ապրանքների թվում են նաև սպորտային կոշիկները, զգեստները, պիջակները, պայուսակները, ներքնազգեստները, տաբատները, ջինսերը, հեռախոսի համար նախատեսված պատյանները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում