Մեռած ձևանալու տարբերակը, ինչպես Ալիևի հետ բանակցելիս անում են փաշինյանենք, չի աշխատելու. Հայկ Մամիջանյան
«Որովհետև, ցավոք, Հայաստանի անունից բանակցողը «կարմիր գծեր» չունի»,-ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՔՊ-ականները չեն պատասխանում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին լրագրողների հարցրեին։
Նրա խոսքով՝ հայկական կողմից բանակցություններում կարմիր գիծ չունեն, քանի որ «Փաշինյանը ընկած է Ալիևից աֆտոգրաֆ վերցնելու հետևից»։
«Ինպես են աստղերի հետևից ընկնում, որ ավտոգրֆ ստանան, բառիս բուն իմաստով այդպես է անում Փաշինյանը։ Այդ աֆտոգրաֆը ստանալը բացարձակապես կապ չունի ՀՀ անվտանգային համակարգերի հետ, ԼՂ-ի հայերի վերադրաձի, կամ ինքնորոշման իրավունքի հետ։ Այն կախված է բացառապես 2026 թվականի հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որի վրա գրված է լինելու «Խաղաղությունը», որը բացարձակապես կապ չի ունենալու խաղաղության հետ և տակը լինելու է Ալիևի Ավտոգրաֆը, որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ իրականացնի»,-ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների հետ Հայաստանը պետք է երկխոսի՝ Մամիջանյանն ասաց, թե հայտնի պատճառներով իշխանությունը դրան չի արձագանքում, բայց պետք է արձագանքի ընդդիմությունը։
Նա նշեց, որ պետք է հակադրվի Հայաստանից ադրբեջանցիների անվտանգ և ունեցվածքով Ադրբեջան տեղափոխվելը և Ադրբեջանից մազապուրծ եղած և սպանդի ենթարկված հայերի բռնագաղթը։
«Մեռած ձևանալու տարբերակը, ինչպես անում են փաշինյանենք, չի աշխատելու։ Մեռած ձևանալով Ադրբեջանի հետ չեն բանակցում։ Ոչ մի բան չասենք, հանկարծ չջղայնացնենք տարբերակով Ադրբեջանի հետ չեն բանակցում առհասարակ ոչ մի երկրի հետ չեն բանակցում, դու պետք է հստակ քո կարմիր գծերը նշես»,-ասաց «պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան