Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ոչինչ չի խանգարում Հայաստանի ներքաղաքական քաղաքական խառնաշփոթը վերլուծել ունեցած փորձի նույն սկզբունքներով.
Անժելան գրում է. «էս ավտոբուսի վարորդների պատմությունը շատ տիպիկ ա ու հետաքրքիր։
Վարորդները մի ամիս առաջ բունտ են անում, որ զուգարան չունեն, պերերիվ անելու պայման չունեն, ավտոբուսները իրանք են սմենից հետո լվանում մինչև առավոտվա 4, իրանք են սաղ օր վալիդատորների չաշխատելու մունաթ-զունաթը քաշում, իրանց ֆորման իրանց գրպանից են առնում, արտաժամյա աշխատում, հարկադրված պարապուրդն էլ չվճարվող։
Քաղաքապետարանը ընդունում ա խնդիրները, ասում ա սաղ կլուծենք, աշխատավարձերն էլ 150 հազար կբարձրանա։
Էդ սաղ թվարկած խնդիրներից որևէ մեկը իհարկե չեն լուծում, որովհետև ապագան եկել ա, Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի։
Վարորդները երկրորդ անգամ են բունտ անում։ Ամենակարճ լուծումը, որը գտնում ա իշխանությունը՝ հանել գործից վարորդներին ու ասել, որ իրանք դժգոհ են, որովհետև էլ փող չեն գողանում։ Հա մեկ էլ մեղավոր ա ընդդիմությունը, որ էդ խնդիրները բարձրաձայնել ա։
Իսկ ամենահետաքրքիրը էդ ստվերի դեմ պայքայի հատվածն ա։ Ըստ պաշտոնական տվյալների վերգետնյա տրանսպորտից ամեն օր օգտվում ա 600 հազար քաղաքացի։ Այսինքն մուտք պիտի արվի 60 մլն դրամ։ Մինչև «ստվերի դեմ պայքարը» մուտք էր արվում մոտ 30 մլն։ «Ստվերի դեմ պայքարից» սկսած 35 մլն։ Հիշեցնեմ, վադորդը էլ փողին մատով կպնելու տարբերակ չունի։ Հիմա հարց՝ ուվաժաեմիյե զնատոկի, ուր ա մնացած 25 մլն, որը ամեն օր պիտի հավաքագրվի։
Հա, լավին լավ ասենք։ 7-րդ տարին ա իշխանության են, զուգարանի տենդերը արդեն հայտարարել են, կարող ա մի 40 տարուց զուգարանի հարցը լուծեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու