Ամեն նոր կուսակցության ծնունդը գործնականում կուսակցական համակարգի այլասերման մասին է խոսում. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը կիսվելէ դիտարկմամբ, թե ինչու Հայաստանում կուսակցական համակարգը չի կայանում.
«Գիտե՞ք ինչու Հայաստանում ոչ մի ձև չի կայանում կուսակցական համակարգը։
Ուրեմն ամեն ամբիցիաներ ունեցող կուսակցական, ում ամբիցիաները կուսակցության ներսում չի բավարարվում, անունը դնում է «գաղափարական տարաձայնություն» և դուրս գալով իր կուսակցությունից ստեղծում է նոր ու անբովանդակ կուսակցություն (ինչպես ցույց է տվել տարիների փորձը, եթե չհաշվենք եզակի դեպքեր, երբ բաժանումը որոշակի բովանդակություն է բերել) և սկսում են նոր ուժով աղավաղել քաղաքականության էությունը Հայաստանում։
Այնինչ պետք է այս մարդկանց հարցնել. «եղբա՜յր, եթե դու քո կուսակցության մեջ չես կարողացել ազդեցություն ստեղծել, և սեփական ամբիցիաներդ բավարարելու համար նոր կուսակցություն ես հիմնում, էլ ինչպե՞ս պետք է ազդեցություն ստեղծես ամբողջ երկրում»:
Ամեն նոր կուսակցության ծնունդը գործնականում կուսակցական համակարգի այլասերման մասին է խոսում։ Վերջին տարիներին Հայաստանում չի ստեղծվել գեթ մեկ կուսակցություն, որը ունենա խորը բովանդակություն, տարբերվող տեսիլք երկրի քաղաքական, կուսակցական, տնտեսական, արտաքին, ներքին քաղաքականության մասին»-գրում է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դեմ ռուսական տարբեր շրջանակների ակտիվացումը սկսվել է հատկապես 2014 - 2017 թթ. Արա Պողոսյան
- ԻԼԻՊ-ից և Ալ-Քայիդայից մնացած ահաբեկչական խմբավորումները դարձել են Թուրքիայի բանակը՝ նաև Արցախում. Արա Պողոսյան