Տնտեսություն 19:30 06/12/2024 Հայաստան

Բուսական յուղի աճող գները փոքր ինչ վեր են մղում ՊԳԿ պարենային ապրանքների նոյեմբերի գնային ինդեքսը

Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը բարձրացել է նոյեմբերին՝ հասնելով 2023 թվականի ապրիլից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակին, որը 0.5 տոկոսով բարձր է հոկտեմբերի ցուցանիշից և հիմնված է բուսական յուղի միջազգային գների սրընթաց աճի վրա, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, այս տարվա հոկտեմբերին միջինում կազմել է 127.5 միավոր, որը 5.7 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ամսվա արժեքից եւ, միեւնույն ժամանակ, 20.4 տոկոսով ցածր 2022 թվականի մարտ ամսին արձանագրված բարձրակետից։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերին 7.5 տոկոսով գերազանցել է հոկտեմբերի արժեքը՝ նշանավորելով վերջին երկու ամիսների ընթացքում երկրորդ ամենազգալի բարձրացումը եւ 32 տոկոսով գերազանցելով  նախորդ տարվա արժեքը։ Արմավի յուղի համաշխարհային գներն է՛լ ավելի են բարձրացել, որը պայմանավորված է հարավ-արեւելյան Ասիայում առատ տեղումների պատճառով սպասվածից ցածր արտադրության հետ կապված մտահոգություններով: Սոյայի համաշխարհային գները բարձրացել են ներմուծումների պահանջարկի արդյունքում, մինչդեռ ռափսի եւ արեւածաղկի յուղի գնանշումներն աճել են, քանի որ գլոբալ մատակարարման հեռանկարների մթագնումն ազդել է դրանց համապատասխան շուկաների վրա:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նոյեմբերին պահպանեց իր մագլցող հետագիծը՝ հոկտեմբերից ի վեր ավելանալով 0.6 տոկոսով, որի պատճառն ամբողջական կաթի փոշու ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնումն էր: Կարագի գները նոր ռեկորդային մակարդակի են հասել՝ Արեւմտյան Եվրոպայում մեծ պահանջարկի եւ սակավ պաշարների պայմաններում, իսկ պանրի գները բարձրացել են՝ ի պատասխան արտահանման հնարավորությունների սահմանափակման:

Նոյեմբերին այլ ենթաինդեքսներով, եւս, գնանկումներ են արձանագրվել։ ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը 2.7 տոկոսով նվազել է, որը 8.0 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ինդեքսից։ Ցորենի համաշխարհային գները նվազել են ներմուծումների միջազգային պահանջարկի թուլացման եւ հարավային կիսագնդում դեռեւս շարունակվող բերքահավաքից մատակարարումների ավելացման պատճառով: Եգիպտացորենի համաշխարհային գները կայուն են մնացել, քանի որ Բրազիլիայում ներքին մեծ պահանջարկը եւ Մեքսիկայի՝ ԱՄՆ-ից մատակարարումների պահանջարկը փոխհատուցվել են Հարավային Ամերիկայում բարենպաստ եղանակներով, ուկրաինական մատակարարումների կրճատված պահանջարկով եւ ԱՄՆ-ում շարունակվող բերքահավաքների հետեւանքով սեզոնային ճնշմամբ: ՊԳԿ բոլոր տեսակի բրինձների գնային ինդեքսը նոյեմբերին նվազել է 4.0 տոկոսով, ինչը բացատրվում է շուկայական մրցակցության աճով, բերքի ճնշումներով եւ արժույթի տատանումներով:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերին նվազել է 2.4 տոկոսով, ինչին նպաստել էր Հնդկաստանում եւ Թաիլանդում մանրացման սեզոնի մեկնարկը եւ այն մեղմեց Բրազիլիայում շաքարեղեգի բերքի հեռանկարների շուրջ մտահոգությունները, որտեղ վերջին անձրեւները բարելավել են հողի խոնավությունը:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նոյեմբերին նվազել է 0.8 տոկոսով, հիմնականում Եվրոպական միության երկրներում խոզի մսի ավելի ցածր գնանշումների պատճառով՝ արտացոլելով առատ մատակարարումները եւ համառորեն զսպվող համաշխարհային ու ներքին պահանջարկը: Ոչխարի մսի եւ թռչնամսի գլոբալ  գները որոշ չափով նվազել են, իսկ տավարի մսի միջազգային գնանշումները կայունություն են պահպանել. Բրազիլիայից արտահանման գները փոխհատուցվում են Ավստրալիայի ցածր գներով:

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով.

Վերջին կանխատեսումներով նվազել է հացահատիկային ապրանքների օգտագործման պատրաստ պաշարների գործակիցը

ՊԳԿ «Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի նոր ամփոփագրի» համաձայն, որը նույնպես ուրբաթ օրն է թողարկվել, 2024 թվականին հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրության շուրջ 0.6 տոկոս նվազում է կանխատեսվում նախորդ տարվա համեմատ՝ հասնելով 2 841 միլիոն տոննայի, որը թեեւ նվազել է հոկտեմբերին, սակայն պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։

Ակնկալվում է, որ 2024 թվականի համար ցորենի համաշխարհային արտադրանքը հավասար կլինի 2023 թվականի ցուցանիշին՝ 789 միլիոն տոննա, իսկ եգիպտացորենի արտադրանքն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 1.9%-ով կնվազի՝ մինչեւ 1 271 մլն տոննա, որը կապված է Եվրոպական միության երկրներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվածից ցածր բերքի հետ: 2024-2025 թթ. բրնձի համաշխարհային արտադրության համար ՊԳԿ կանխատեսումը փոքր-ինչ փոխվել է՝ ցույց տալով տարեկան 0.8 տոկոսի աճ եւ 538.8 միլիոն տոննա ռեկորդային ցուցանիշ:

2025 թվականին ցորենի ավելի զուսպ գները կարող են խանգարել հյուսիսային կիսագնդում ընթացող ձմեռային ցորենի բերքատարածքների ընդլայնմանը: Ռուսաստանի Դաշնությունում ցորենի աճեցման հիմնական շրջաններում նորմայից ցածր տեղումները հանգեցրել են հողի խոնավության ցածր մակարդակի, ինչն անդրադարձել է ցանքի աշխատանքների վրա: Ի հակադրություն, Չինաստանում եւ Հնդկաստանում հողի բարենպաստ խոնավությունը եւ պետական աջակցության քաղաքականությունները զուգորդվելով շահավետ գների հետ, կարող են խթանել տնկարկների ընդլայնումը:

Հարավային կիսագնդում կերային հացահատիկային մշակաբույսերի ցանք է ընթանում: Վաղ դրսեւորվող նշանները վկայում են Արգենտինայում եգիպտացորենի ցանքերի նվազման մասին՝ պայմանավորված չոր եղանակային պայմաններով եւ մորեխների միջոցով փոխանցվող հիվանդության ռիսկով: Բրազիլիայում վաղ ցանքի մտադրությունները, որոնց խրախուսում են վերականգնված առատ տեղումները, եգիպտացորենի միեւնույն տարածքն են մատնանշում 2025 թվականի բերքի համար: Հարավային Աֆրիկայում նախնական ակնկալիքները վկայում են սպիտակ եգիպտացորենի ցանքի ավելացման մասին, ինչը պայմանավորված է ռեկորդային գներով եւ փոխհատուցվում է դեղին եգիպտացորենի տարածքի կրճատմամբ:

Կանխատեսվում է, որ 2024-2025 թթ. հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառումը 0.6 տոկոսով կաճի՝ հասնելով 2 859 միլիոն տոննայի եւ հանգեցնելով բրնձի ու ցորենի սպառման ակնկալվող ավելացմանը: Հոկտեմբերից հետո կատարված հանգամանալից վերանայման արդյունքում այժմ կանխատեսում է, որ հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարներն իրենց բացման մակարդակից կկրճատվեն 0.7 տոկոսով, ինչը կհանգեցնի հացահատիկային ապրանքների օգտագործման պատրաստ պաշարների 30.1 տոկոսի՝ 2024-2025 թթ. համար։ Չնայած սա ցածր է նախորդ տարվա 30.8 տոկոսից, սակայն դեռեւս «մատակարարման հարմարավետ մակարդակ» է մատնանշում:

Հացահատիկային մշակաբույսերի միջազգային առեւտուրը 2024-2025 թվականների ներկա կանխատեսումներով 484 միլիոն տոննա է կազմում, որը 4.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ակնկալվում է, որ ցորենի եւ եգիպտացորենի համաշխարհային առեւտրի ծավալները կնվազեն, մինչդեռ բրնձի առեւտուրը կանխատեսվում է աճել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}