Մշակույթ 14:39 06/12/2024 Աշխարհում

Առաջարկել են դերասանուհի Լիա Ախեջակովային մոնտաժի միջոցով հանել ամանորյա «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմից

Անվտանգության և հակակոռուպցիոն դաշնային նախագծի (FPBC) ղեկավար Վիտալի Բորոդինն առաջարկել է դերասանուհի Լիա Ախեջակովային հեռացնել ամանորյա «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» կատակերգությունից։ Այս մասին հայտնում է Life-ը՝ SHOT-ին հղումով։

Բորոդինն ասել է, որ Ախեջակովային կարող է փոխարինել դերասանուհի Լիզա Բոյարսկայան՝ օգտագործելով նեյրոնային ցանցը։ Նա նաև կարծիք հայտնեց, որ ռուսներին, և հատկապես Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակիցների մերձավորներին, «առնվազն տհաճ» կլինի հեռուստացույցով դիտել Ախեջակովային, որը բացահայտորեն աջակցում էր Ուկրաինայի զինված ուժերին։

2023 թվականի փետրվարին նմանատիպ նախաձեռնություն էր հայտնել Պետդումայի պատգամավոր Օլգա Զանկոն։ Նա առաջարկել էր ջնջել դերասանուհի Բարբարա Բրիլսկային «Ճակատագրի հեգնանքից» և նրան փոխարինել դերասանուհի Վալենտինա Տալիզինայով՝ օգտագործելով deepfake տեխնոլոգիան:

Դեկտեմբերի 4-ին տեսահոլովակ հայտնվեց Լոս Անջելեսում Լիյա Ախեջակովայի «Իմ թոռնիկ Վենիամին» վերջին ներկայացումից։ Տեսանյութում դերասանուհին ասում է՝ «Փառք Ուկրաինային», ի պատասխան ուկրաինացի երկրպագուներից մեկի երախտագիտությանը.

2023 թվականի սեպտեմբերին ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը հետաքննություն է սկսել Ախեջակովայի դեմ՝ ՌԴ զինված ուժերի վարկաբեկման հոդվածով։ Պատճառը դերասանուհու՝ Բրեմեն քաղաքի բեմում Ուկրաինայի դրոշով հայտնվելն էր։

Ինքը՝ Լիյա Ախեջակովան, «Գազետա ռու»-ին հայտնել է, որ դրոշն իր ձեռքը ծաղկեփնջի հետ միասին խցկել է սադրիչը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}