Նարեկ Սամսոնյանը հրաժարվեց պատասխանել դատախազների հարցերին
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը։
Դատարանում ցուցմունք տվեց Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ հաղորդման ընթացքում քաղաքական խոսքի սուր քննադատության հատված է եղել, ինչը թույլատրված է Եվրոպայի խորհրդի տարատեսակ փաստաթղթերով, արել են այն, ինչը թույլատրված է եղել, չի համարվել հանցագործություն մինչև 2024թ․ մարտի 22-ը։
«Բազմաթիվ մարդիկ, ընդդիմախոսներ, արել և շարունակում են անել շատ ավելի վատ բառապաշարով, բայց որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել մինչ օրս։ Մենք միակն ենք այս երկրում, որ նման հաղորդում վարելու պատճառով, մեղադրանք էր առաջադրվել այդ հոդվածով։ Մեր գնահատմամբ, մեզ ապօրինի ձերբակալել են՝ բացառապես քաղաքական պատճառներով, բանտարկել են ապօրինի։
Ինչ արել եմ, արել եմ գիտակցաբար, առանց որևէ րոպե փոշմանելու։ Քաղաքական քննադատությունն այս երկրում, նաև այդ ոճը, ներմուծվել է քաղաքական դաշտ 2018 թվականից։
Ես որևէ քրեական հանցագործություն չեմ կատարել, քանի որ եթե ես կատարել եմ, ուրեմն պետք է Հայաստանում նվազագույնը իշխանության ներկայացուցիչներից շատերը վաղուց դատված լինեին դրա համար»,- ասաց Ն.Սամսոնյանը։
Դատախազների հարցերին Սամսոնյանը հրաժարվեց պատասխանել. «Հաշվի առնելով, որ ես ենթարկվում են քաղաքական հետապնդման կոնկրետ հանրային եղադրողների մեկ ներկայուցուչի կողմից, հրաժարվելու եմ պատասխանել իրենց հարցերինմ»։
Վազգեն Սաղաթելյանը կհարցաքննվի հաջորդ դատական նիստին՝ հունվարի 13-ին՝ ժամը 16.30-ին:
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանտ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել այս տարվա մայիսի 21-ին։
Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Հանրային մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում նախ միջնորդել է փոխել նրանց նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով կալանավորումը, սակայն դատարանը չէր բավարարել միջնորդությունը։
Դրանից հետո դատախազը բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը վերադարձան «Իմնեմնիմնի»-ի եթեր
- Այսօր մենք կլինենք «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերում․ Սաղաթելյան
- Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
- «Իմնեմնիմի»-ի գործով վկա. Հաղորդումը մեկ անգամ նայելուց հետո, պարբերաբար նայել եմ, շատ բազմաբովանդակ էր
- Լսել եմ «բ...զ» բառը, բայց եթե դա էլ բացենք՝ այն հայհոյանք չէ. «Իմնեմնիմի»-ի գործով վկա
- «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են Փաշինյանին վիրավորող թողարկումից հետո․ Freedom House
- Նարեկ Սամսոնյան. Նիկոլի ու իր «փայլուն» դատախազ-քննիչների երկնած գործը էն աստիճանի աբսուրդ ա, որ անգամ իր հովանավորները չեն կարողանում դա անտեսել
- «Իմնեմնիմի» գործով նիստին ամերիկյան կազմակերպության ներկայացուցչի ներկայությունն անակնկալ էր. Սամսոնյան
- Մեկնարկում են Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով հիմնական դատալսումները
- Մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք արգելված հաղորդում՝«Իմնեմնիմի». Վազգեն Սաղաթելյան
- Դատավորը ևս 3 ամսով Սամսոնյանին և Սաղաթելյանին թույլ չտվեց վարել «Իմնեմնիմի»-ի պոդքաստը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին