Չանչարևիչը վիրահատվել է
Ֆուտբոլի ազգային հավաքականի, «Նոա» ՖԱ-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն այսօր ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։ Ակումբից հայտնում են, որ վիրահատությունը լավ է անցել։
Նա կոտրվածքը ստացել էր «Արարատ-Արմենիա»-ի հետ հանդիպմա ժամանակ։
«Նման վնասվածքից հետո կանգնել, շարունակել խաղը և դառնալ հաղթական սեյվի հեղինակ՝ դա իրական հերոսի կամք է»,-գրել էր ակումբը խաղի ավարտից հետո։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: