Սիրիայի ապագան որոշում են Իրանը, Ռուսաստանը և առաջին հերթին Թուրքիան. Spiegel
Գերմանիայում լույս տեսնող «Spiegel» ամսագրում հրապարակվել է «Ինչու՞ է Արևմուտքին պետք Թուրքիան» հոդվածը։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այն վերաբերվում է Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին և անդրադարձ է արվում այդ ամենում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ունեցած դերին։
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Եվրամիությանը և ԱՄՆ-ին կոչ է արվել Էրդողանի միջոցով ազդել պատերազմող կողմերի վրա։
«Սիրիայի ապագան որոշում են Իրանը, Ռուսաստանը և առաջին հերթին Թուրքիան։ Եթե Արևմուտքը ցանկանա օգնել սիրիացիներին, ապա պետք է փորձի ազդել նախագահ Էրդողանի վրա։ Արևմուտքի թուլությունը մի բան է, որն ինքն է իր գլխին բերել»,- նշվում է հոդվածում։
Ի հավելում վերոգրյալի՝ նշվում է, որ Էրդողանն ընդդիմությանը վաղուց է աջակցություն ցուցաբերում ու Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պիտի հանդիպեն Էրդողանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում