Իրավունք 15:53 06/12/2024 Հայաստան

Փաստաբան. Ոլորտում նահանջն ահռելի է, աննկարագրելի, մոտ 20 տարով հետ ենք գնացել

Փաստաբանական համայնքն այսօր տոնում է ձևավորման 106-ամյակը։ Ի՞նչ խնդիրների են բախվում փատաբանները, ինչպե՞ս է զարգացել ոլորտը վերջին տարիներին։

Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է փաստաբան Արմինե Ֆանյանի հետ։ 

Արմինե Ֆանյան-Սկսենք հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններից, որոնք միտված են փաստաբանության ինստիտուտի թուլացմանը։ Սա իմ ներքին համոզմունքն է։ Քննարկումների արդյունքում մնացին իրավաբանական ու հաշվապահական համայնքները, որոնց վրա կտարածվեն հարկերի բարձրացումը։ Ըստ էության, փաստաբանության դերն  այս երկրում սխալ ընկալելու, փաստաբանությունը որպես բիզնես պրոյեկտ դիտարկելու արդյունքում նման  վերաբերմունք է  դրսևորվում փաստաբանության նկատմամբ։  Սա կարող է ընդհանրապես նվազեցնել փաստաբանության ոլորտի գրավչությունը։ Հարային բեռի 43 տոկոս բարձրացումը հատկապես սկսնակ փաստաբանի համար, բավական լուրջ հարված է, ընդհանրապես մանր ու միջին ձեռնարկատիրություններն ամբողջությամբ վերանալու են, գնալու է խոշորացում։ Անգամ կայացած  փաստաբանը, որն անհատ ձեռնարկատերի ռեժիմով էր աշխատում, այլևս չի կարողանալու գոյատևել, ստիպված է լինելու խոշոր ընկերությունում աշխատանքի անցնել։
Սա բացասական եմ գնահատում ոչ միայն ես։ Այս մոտեցումը նման կարևորություն ունեցող ինստիտուտի նկատմամբ չեմ կարող նույնիսկ ասել, թե ինչով է պայմանավորված։

 Panorama.am-Տիկին Ֆանյան, շատ փաստաբաններ ահազանգում են դատական համակարգի կախվածության մեծացման մասին, մենք տեսնում են, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներեն  հարուցվում, նրանց  լիազորություններն են դադարեցվում։ Ինչպե՞ս է սա անդրադառնում փաստաբանների աշխատանքի վրա։
Արմինե Ֆանյան-Դատական իշխանության կախվածությունն այսօր Հայաստանի ամենալուրջ խնդիրներից է։ Մենք մի քանի տարի առաջ դատական բարեփոխումների փուլ էինք թևակոխել ու իսկապես ունեինք լուրջ կադրեր, որոնց կարելի էր համարել դատական իշխանության հենասյունը։ Բայց այսօր կամաց-կամաց դատական համակարգից դուրս են   մղվում պրոֆեսիոնալ ու անաչառ դատավորները։ Ցավոք սրտի, պետության կադրային քաղաքականությունն այս մասով չի բավարարում, իսկ դատավորների նկատմամբ անընդհատ հարուցվող կարգապահական վարույթները հասցրել են նրան, որ դատավորներն արդեն վախենում եմ իրենց աշխատանքը կորցնել, անգամ վախենում են մերժել մարդուն կալանավորելու միջնորդությունը։ Դա ակնհայտ երևում է շատերի գործունեության մեջ։ Անգամ որոշումներում դատարանը շատ, շա՜տ զգույ է լինում գնահատականներ տալ հատկապես մինչդատական վարույթում այս կամ այն փաստին, ինչն անընդունելի է։ Դատական անկախությունը շատ լուրջ կերպով վտանգված է, ինչը մտահոգիչ է։ Իհարկե կան դատավորներ, որոնք շարունակում են նույն ոգով արդարադատություն իրականացնել, բայց իրենք արդեն շատ քիչ են։ Մինչդեռ դատական իշխանությունն այն հենասյուներից մեկն է, որի վրա կառուցվում է պետությունը։ Եթե մենք նման նահանջ ենք կատարում, չգիտեմ, թե վաղը, մյուս օրը ինչի մասին մտածենք։ Փաստաբանությունն էլ է՛լ իմաստ չի ունենա։ Ի՞նչ խոսես դատարանում, եթե մարդը երկյուղած նստած է իր աթոռին։

 Panorama.am--Եթե համեմատելու լինեք ոլորտի խնդիրները մինչև 2018 թ. իշխանափոխությունն ու դրանից հետո, ինչպե՞ս կգնահատեք, վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ միտում է եղել։
Արմինե Ֆանյան-Դատաիրավական համակարգում տեղի է ունեցել ահռելի, աննկարագրելի հետնահանջ։ Մի քսան տարով հետ ենք նահանջել։ Ուղղակի կասեմ դատական իշխանությունը գլխատելու պրոցես է տեղի ունենում։ Նոր կադրերը մտնում են համակարգ՝ տեսնելով անկախ դատավորների նկատմամբ որդեգրված քաղաքականությունը։ Բավականին բարդ է բարձր վարկանիշ ունեցող դատավորների լիազորությունների դադարեցումը, սա շատ լուրջ հարված է։ Շատ զարգացած երկրների համար նման դատավորներ ունենալն ուղղակի բաղձալի երազանք է։ Մեր պետությունն անկախ դատավորներից ուղղակի ազատվում է։ Բացահայտ վարվող քաղաքականությունը հարված է հասցնում բոլոր հարակից մասնագիտություններին՝ կլինի փաստաբանությունը, թե դատախազական կամ քննչական մարմինները։ Անկախության մասին կարելի է խոսել հատ ու կենտ դեպքերում։ Կրկնում եմ՝ ահռելի նահանջ ունենք։ Սա ասում եմ շատ մեծ ցավով։ Հարկային այս փոփոխություններն էլ շուտով իրավական պաշտպանության վակուում են առաջացնելու։ Անվճար իրավաբանական օգնության հարկումը մեծ հարված է հասցնելու մեր հասարակությանը, բազմաթիվ անձինք մնալու են անպաշտպան, տարրական խորհրդատվությունից չեն կարող օգտվել, քանի որ այն հարկվելու է։ Իսկ ես՝ որպես փաստաբան ո՞նց կարող եմ քաղաքացուն անվճար օգնելու համար իմ գրպանից վճարել։ Իրատեսական չէ, մեր գործերի 20 տոկոսի դեպքում ծառայություններ մատուցում ենք հասարակական հիմունքով, քանի որ իրավունքի զարգացման հարց ունենք, ի վերջո սա իրավապաշտպան գործունեություն է։

Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}