Արժեքների քայքայումն այսօրվա կառավարիչների հիմնական քաղաքականությունն է. Բագրատ Սրբազան
«Այսօրվա մեր կյանքը երկրաշարժի ենթարկված լինելու մասին է, որն իր հետևանքներով՝ թե ֆիզիկական, թե հոգևոր իմաստով, չի վերանում, շարունակում է խորանալ, որի պատճառն այն արժեքային քայքայումն է, որը տեղի է ունեցել հիմնականում 2020 թվականի պատերազմից հետո, իսկ ամբողջությամբ՝ 2018 թվականի իշխանազավթումից հետո»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց. «Արժեքների քայքայումն այսօրվա կառավարիչի և կառավարիչների հիմնական քաղաքականությունն է, մեր կյանքը խորությամբ և իր բոլոր շերտերով միտված է կազմաքանդելուն, կազմաքանդելուն որպես պետություն, վերացնելու հայրենիք գաղափարը, խոցելու հոգիները, գողանալու այնտեղից վեհության, քաջության, ձգտումների զգացումը, միաժամանակ նաև մեր հանրային լայն կյանքը վերածելու քաոսի, թշնամության, ատելության»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան