Ծանրամարտի ԱԱ. Այսօրվանից պայքարն են սկսում հայ ծանրորդները
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում նախօրեին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Առաջնությանը Հայաստանից մասնակցում է 11 մարզիկ (9 տղամարդ, 2 կին): Հայաստանի ներկայացուցիչներն այսօրվանից սկսում են պայքարը։
Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից, 61 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Գառնիկ Չոլակյանը (մեկնարկը` ժամը 16:00-ին):
Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցներն ու ժամանակացույցը.
դեկտեմբերի 8 - 55 կգ A ենթախումբ Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,
դեկտեմբերի 9 - 67 կգ A ենթախումբ Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,
դեկտեմբերի 11 - 89 կգ A ենթախումբ Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 12 - 96 կգ A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 13 - 102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 14 - 109 կգ B ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,
դեկտեմբերի 14 - 109 կգ A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 14 - 87 կգ A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 15 - 109 + A ենթախումբ Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:
Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնել երծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան