«Փաստ». Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում
«Փաստ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում: Բայց խոսքը ոչ թե բուն դիվանագիտական գործունեության մասին է, այլ բացարձակ ուրիշ «դաշտի»:
Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների, նա Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՆԳՆ Միգրացիոն ծառայության նորանշանակ պետը
- «Հրապարակ». Ինչու է ԼՀԿ-ն հրաժարվում Վանաձորում իր ներկայացրած հետընտրական հայցից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում