Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով Սիրիայում ու դրա շուրջ կատարվող իրադարձություններին, գրում է.
«Կատարում ավարտվեց Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպումը, որը նվիրված էր Սիրիային:
Սիրիայի օրինական իշխանությունը չստացավ իրանա-ռուսական աջակցություն: Հակառակը` կա կոչ բանակցել «օրինական ընդդիմության» հետ:
Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը»։
CNN-ի փոխանցմամբ, Սիրիայի ապստամբներն արդեն հայտարարել են, որ շրջապատում են Դամասկոսը։
Հիշեցնենք, որ Դոհայում կայացած հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հիմա Սիրիայի գլխավոր նպատակը զինված բախումները դադարեցնելն է։
«Մենք այսօր պայմանավորվեցինք Իրանի և Թուրքիայի հետ՝ հնչեցնելու Սիրիայում դեէսկալացիայի ուժգին։ Մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի համոզվենք, որ այդ կոչը լսվի», - ասել է Լավրովը Դոհայի ֆորում։