Թբիլիսիում ցույցերի 10-րդ օրն է
Հարևան Վրաստանում բողոքի ակցիաների 10-րդ օրն է։ Այսօր քայլերթին մասնակցում են ուսանողները։ Քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի շենքի դիմաց՝ կեսօրից սկսած։ Ցերեկը բողոքի են դուրս գալիս տարեցները, փոքր երեխաներ ունեցողները։
«Էխո Կավկազ»-ի փոխանցմամբ, այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում հավաքվել են դերասաններ ու ռեժիսորներ։ Այսօր դատարանումտեղի է ունեցել դերասան Անդրո Ճիչինաձեի և կատակերգու Օնիսե Ցխադաձեի գործով նախնական նիստը։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։
Բացի Թբիլիսիից, բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև Բաթումիում, Քութայիսիում, Գորիում ու այլ քաղաքներում։
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Թբիլիսիում բողոքի ցույցը ցրելու ժամանակ բերման է ենթարկվել 48 մարդ։ Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ նրանք մեղադրվում են ոստիկանության հրահանգներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։ Խմբակային բռնություններին մասնակցելու մեղադրանքով բերման է ենթարկվել ևս երկու անձ, որոնցից մեկը օտարերկրացի է։
Ձերբակալվածների թիվը ինն օրերի ընթացքում հասել է գրեթե 500-ի։ Քրեական գործեր են հարուցվել 28 անձի նկատմամբ, որոնց սպառնում է մինչև 7 կամ 9 տարվա ազատազրկում։
Իրավապաշտպանները հաղորդում են ոստիկանների կողմից ծեծի ենթարկված տասնյակ մարդկանց մասին: Ավելի քան 70 լրագրողներ բողոքել են ուժայինների գործողություններից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ևս երկու ցուցարար է ձերբակալվել
- Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում․ քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին