«Ժողովուրդ». Ով կլինի նոր գլխավոր բանտապետը՝ իրավապահ համակարգում շունչները պահած սպասում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ազատվեց պաշտոնից, և դրանով կատարվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի երազանքը: Հենց Գրիգորյանի համար Անդրանիկ Քոչարյանը դավեր նյութեց նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ ու պաշտոնանկության գործընթաց սկսեց ընդդեմ Մինասյանի:
Հիմա ողջ իրավապահ համակարգը սպասում Է, թե ում կնշանակեն բանտապետ, որ կարողանա այդ բարդ ոլորտը կառավարել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգում անուններ կան, որոնցից մեկը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի անունն է. շոշափվել է նաև ՔԿ օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանի անունը. իսկ թե ով կլինի իրականում նոր գլխավոր բանտապետը՝ իրավապահ համակարգում շունչները պահած սպասում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Երկիրը պատրաստվում է Ամանորին ու Սուրբ ծննդին, բայց մարդիկ ուրախ չեն
- «Փաստ». Ով է լինելու գլխավոր հարկադիր կատարողը
- «Ժողովուրդ». Դատարանում բարձրացվել է Ռոմանոս Պետրոսյանին, Գագիկ Մելքոնյանին, Գուրգեն Արսենյանին բերման ենթարկելու հարցը
- «Հրապարակ». Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը սերտացրել են հարաբերությունները Դավիթ Դանիելյանի հետ
- «Փաստ». Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում
- «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՆԳՆ Միգրացիոն ծառայության նորանշանակ պետը
- «Հրապարակ». Ինչու է ԼՀԿ-ն հրաժարվում Վանաձորում իր ներկայացրած հետընտրական հայցից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում