«Հրապարակ». Լևոն Բալյանն ինչպես բերել էր, այնպես էլ իր հետ տարավ իր կադրերին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն էլ ազատվեց պաշտոնից։ Մեզ պատմեցին, որ նա իր կաբինետում Հայաստանի գերբն էր փակցրել, որը յուրօրինակ թալիսման է․ պաշտոնից պաշտոն տեղափոխվելիս իր հետ տանում է այդ գերբը։ Այս անգամ էլ աշխատասենյակի պատից հանել է, տարել տուն։ Արդյոք այդ գերբը նոր աշխատասենյակում կհայտնվի՞ առաջիկայում, դժվար է ասել։ Բայց արդարադատության նախարարությունում գերբի պատմությունն ասելիք է դարձել։
Բալյանը նախկինում ԴԱՀԿ-ում է աշխատել, Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի կադրերից է, արդարադատության փոխնախարար նշանակվելով էլ ինքն է մի շարք պաշտոններում նշանակումներ առաջադրել, որոնցից ոմանք, ըստ ներքին խոսակցությունների, դարձան Գրիգոր Մինասյանի ազատման պատճառը։ Խոսքը Պրոբացիայի ծառայության պետ Արման Նիկոյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասին է, որոնց հեղափոխականները համարում էին օտար՝ նախկիններից մնացած բալաստ։ Փաստորեն, Բալյանն ինչպես բերել էր, այնպես էլ իր հետ տարավ իր կադրերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանը հրահանգել է ԱԳՆ-ին՝ ամեն գնով նախապատրաստել Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում
- «Ժողովուրդ». Ով կլինի նոր գլխավոր բանտապետը՝ իրավապահ համակարգում շունչները պահած սպասում են
- «Հրապարակ». Երկիրը պատրաստվում է Ամանորին ու Սուրբ ծննդին, բայց մարդիկ ուրախ չեն
- «Փաստ». Ով է լինելու գլխավոր հարկադիր կատարողը
- «Ժողովուրդ». Դատարանում բարձրացվել է Ռոմանոս Պետրոսյանին, Գագիկ Մելքոնյանին, Գուրգեն Արսենյանին բերման ենթարկելու հարցը
- «Հրապարակ». Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը սերտացրել են հարաբերությունները Դավիթ Դանիելյանի հետ
- «Փաստ». Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում
- «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՆԳՆ Միգրացիոն ծառայության նորանշանակ պետը
- «Հրապարակ». Ինչու է ԼՀԿ-ն հրաժարվում Վանաձորում իր ներկայացրած հետընտրական հայցից
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան