«Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ում
Առաջին ալիքը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը, որի հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ում, որը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում:
«Այս տարի դուք ոչ միայն ընտրողն եք, այլ գուցե հենց մասնակիցը: «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը այն հարթակն է, որտեղ դուք կարող եք լսելի դարձնել ձեր ձայնն ամբողջ աշխարհին:
Մրցույթին կարող են մասնակցել 2025թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբևէ չհրապարակված և չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակ»,- հյատնում են Առաջին ալիքից։
Մրցույթին մասնակցելու համար այցելեք www.eurovision.am և լրացրեք առցանց հայտը:
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու