Հարավային Կորեայում քվեարկում են նախագահին իմպիչմենթ հայտնելու համար
Հարավային Կորեայի խորհրդարանը նիստ է գումարել նախագահին իմպիչմենթ հայտնելու համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունից միայն մեկ օրենսդիր է ներկա Հարավային Կորեայի Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթի քվեարկության համար,։
Նախագահ կնոջ նկատմամբ հատուկ հետաքննության հարցով քվեարկությունից հետո իշխող կուսակցության բոլոր պատգամավորները լքել են դահլիճը։ Այդ օրինագիծը, ի վերջո, չի ընդունվեկ, դեմ է արտահայտվել «Քաղաքացիական ուժերի» 102 ներկայացուցիչ։
Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները նախագահին իմփիչմենթ հայտնելու որոշման նախագիծ էին պատրաստել և խորհրդարանին ներկայացրել՝ մեղադրելով նրան իշխանությունը բռնությամբ զավթելու և պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ՝ այն է առանց պատշաճ հիմքերի և օրենքի խախտմամբ ռազմական դրություն մտցնելը։
Նախագահին իմպիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի 300 պատգամավորներից 200-ի ձայնը։ Ընդդիմությունն ունի ընդհանուր առմամբ 192 ձայն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու