Կոնգոյում անհայտ հիվանդությունն արդեն 143 մարդու կյանք է խլել
Նոյեմբերին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավարևմտյան նահանգում անհայտ հիվանդությունից մահացել է 143 մարդ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության տվյալները։
Վարակված մարդիկ ունենում են գրիպի նման ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավեր և հազ: Հիվանդության դեպքեր են գրանցվել Պանզի շրջանում, որտեղ բժշկական խումբ է ուղարկվել՝ նմուշներ հավաքելու և հիվանդությունը բացահայտելու համար թեստեր անցկացնելու համար:
Իրավիճակը չափազանց տագնապալի է, քանի որ վարակվողների թիվը շարունակում է աճել: Պանզիում դեղերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, հիվանդ մարդիկ մահանում են իրենց տներում բուժման բացակայության պատճառով։
Տեղի համաճարակաբանն ասում է, որ հիվանդությունն ամենաշատը հարվածում է կանանց և երեխաներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան