Ազգային պատկերասրահում բացվեց Վ․ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդես
Ազհային պատկերասրահում բաղցեց Վահրամ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կրում է «Վերացականության ակունքներում» խորագիրը։
Վահրամ Գայֆեճյանը (1879–1960) XX դարի հայ կերպարվեստի և գեղարվեստական կրթության հիմնադիրներից է: Նա հայկական իմպրեսիոնիզմի խոշոր ներկայացուցիչներից և առաջին հայ մոդեռնիստներից մեկն է, որի արվեստը ձևավորվել է XX դարասկզբին ռուսական ավանգարդի միջավայրում՝ կազմելով նրա մասը։ Վ․ Գայֆեճյանը նաև արդյունաբերական և քաղաքային ժանրերի առաջատար վարպետներից է հայ կերպարվեստում։
Վ․ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված այս գողտրիկ ցուցահանդեսում ներկայացված «Դեկորատիվ մոտիվներ» և «Գունային կոմպոզիցիաներ» շարքերը (1902–1907) նկարչի ստեղծագործության ամենավաղ՝մոսկովյան, մոդեռն-սիմվոլիստական շրջանից մեզ հասած բացառիկ գոհարներ են։
Խորհրդային շրջանումնկարիչը գաղտնի էր պահում այդ «վտանգավոր» գործերը, և միայն իր մահից հետո դուստրը, արվեստաբան Էլլեն Գայֆեճյանը հայտնաբերեց, ասպարեզ հանեց, ուսումնասիրեց դրանք։ Պատանի Վ․ Գայֆեճյանը դրանք ստեղծելիս լրջորեն տարված էր մոդեռնի դարաշրջանի ծրագրային գաղափարներով՝ ուղղված ներքին, անտեսանելի, ոգեղեն էությունների և զգացումների երևակմանը արվեստի լեզվի համապարփակ նորացման միջոցով, զուգորդական և ինտուիտիվ եղանակներով: Այդ ճանապարհին նա տեսողական պատկերը մերձեցնում է երաժշտությանը՝ կանխազգալով վերացական արվեստի ռահվիրաՎասիլի Կանդինսկու սինեսթեզիայի գաղափարը։
Նրբազգաց և ինտելեկտուալ Գայֆեճյանը Վ․ Կանդինսկուց մի քանի տարով ավելի վաղ ընդհուպ մոտեցավ վերացական արվեստին, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով իր այդ փորձարարությունները շարունակություն չունեցան։ Մինչդեռ, այս մանրիկ գլուխգործոցներն իրենց մեջ կրում են մոնումենտալ տարածություն գրավելու միտում, և դրանում այսօր հնարավոր դարձավ համոզվել մեծ մասշտաբի մեջ դրանց թվային վերարտադրման միջոցով։
Ցուցահանդեսի համադրող՝ Լիլիթ Սարգսյան:
Ցուցադրությունը բաց է դեկտեմբերի 6-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան