Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա պետությունը. Գեղամյան
Ըստ ամերիկյան New York Times պարբերականի անանուն աղբյուրների՝ Իրանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր հրամանատարներին և զինվորական անձնակազմը, քանի որ այլևս հնարավոր չի համարում պահպանել նախագահ Ասադի իշխանությունը։
«Միաժամանակ, ըստ առկա տեղեկությունների, երեկ Իրաքում հանդիպել են Իրանի, Իրաքի և Սիրիայի ներկայացուցիչները՝ քննարկելու պրոթուրքական ուժերին Սիրիայում դիմադրելու հնարավորությունները։ Որոշ արտահոսքեր պնդում են, որ Իրաքը հրաժարվել է զինված օժանդակություն ցուցաբերել Սիրիային։
Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա անունով հայտնի պետությունը։
Իսկ այս ամենի գլխավոր շահառուն Թուրքիան է, որը փաստացի վերահսկողություն է ստանալու առնվազն երկրի հարուստ հյուսիսի նկատմամբ։ Այդ մասին երեկ խոսել է (https://t.me/turkey2day/4365) նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է։ Հուսով ենք, որ Սիրիայում այս երթը կշարունակվի առանց միջադեպերի և անախորժությունների»»,- գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի ապագան որոշում են Իրանը, Ռուսաստանը և առաջին հերթին Թուրքիան. Spiegel
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան
- Այս պահին Հալեպում կա շուրջ 10-12 հազար հայ. Հովհաննես Ալեքսանյան
- Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը.Վարդան Ոսկանյան
- Հալեպի մի շարք հիվանդանոցներ դադարել են աշխատել անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով
- Իրանի ԱԳՆ. Սիրիայում ահաբեկիչները գործում են ԱՄՆ-ի հետ համաձայնեցվա
- Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է. ՀՅԴ Բյուրո
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում