09:39 07/12/2024 Աշխարհում

ԱՀԿ-ն նախազգուշացնում է ԱՄՆ-ում Օրոպուշ տենդի տարածման վտանգի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է Ամերիկա մայրցամաքում Օրոպուշ տենդի տարածման բարձր ռիսկի մասին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, 2024 թվականի սկզբից այս հիվանդությամբ տարածաշրջանում ավելի քան 11,6 հազար մարդ է տուժել։

Միևնույն ժամանակ, համաշխարհային մակարդակով ԱՀԿ-ն ցածր է գնահատում Օրոպուշ տենդի հետագա տարածման ռիսկը։

Կազմակերպությունը հիշեցրել է, որ նոյեմբերի 25-ի դրությամբ վիրուսը հաստատվել է 10 երկրում և 1 ամերիկյան տարածքում բնակվող 11 634 մարդու մոտ, 2 դեպք՝ մահացու ելքով։ Հիվանդությունը հայտնաբերվել է Բոլիվիայում, Բրազիլիայում, Գայանաում, Կայմանյան կղզիներում, Կանադայում, Կոլումբիայում, Կուբայում, Պանամայում, Պերուում, ԱՄՆ-ում և Էկվադորում։

Օրոպուշի տենդը արևադարձային վիրուսային վարակ է: Այն անվանվել է Օրոպուշ, քանի որ հենց այդ  գետի մոտ է առաջին անգամ հայտնաբերվել և մեկուսացվել վիրուսը: Բրազիլիայում այն հայտնաբերվել է 1960 թվականին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}