ԱԺ-ն՝ վայրենիների կղզում
ՔՊ-ական Հակոբ Արշակյանը, որ ԱԺ թոփում է նստում, իր չկոռումպացվածության մասին ելույթում իբր ապացույց բերեց; Թե բա՝ իմ ընտանիքը լիքը պարտք ունի։
Շատ վատ է։ Ով էր ասում ձեր անգետ կառավարման պայմաններում ոտքերդ մեծբերաններիցդ ավել մեկնեք։ Ում հարսի հաշվին եք պարտքերդ փակելու; Պետական պարտքը նորից մեծացնելու՞։ Պետությունը հարս էլ չէ, պոռնիկ եք դարձրել։
Իրոք՝ ինչի վրա է վստահ Արշակյանը, որ պարտք է հավաքում։ Այն, որ իր աշխատավարձով կարող է կուշտ կենցաղ վարել՝ բոլորին պարզ է։ Սովա՞ծ է՝ անկուշտ։
Եթե ընտանիք ասելով բարեկամներին նկատի ունի, ուրեմն քար է գցում Նիկոլի կողմը՝ իրենց զարգացրած տնտեսությունը Հակոբ Արշակյանենց անգամ նորմալ, անպարտք կյանք չի ապահովում։
ՔՊ․ մի քիչ մտածեք, մի թողեք Արշակյանին բարձրախոսի մոտ։ Առաջ եթե քպ մանուկը Աղազարյանն էր՝ բերանը բացում էր ու բոլոր բացերը ի ցույց էր դնում, հիմա այդ դերում Արշակյանն է։ Թոփում նստել, թոփալ խոսել՝ խեղճ լինեք ձեր ամբիցիաներով։
Ալեն Սիմոնյանի ԱԺ ելույթի մասին առանձնապես ասելու բան չկա․ Մի քիչ էլ բորբոքվեր, ասելու էր՝ լավ ենք արել հղի կին ենք մեքենայի տակ գցել, բա որ դուք էլ Պողոս Պողոսյանին եք․․․։ Սրան էլ մի տվեք բարձրախոս։
Նիկոլի ԱԺ հերթական մտորումները աշխարհիս բաների մասին հեծանիվից, տոլմայի գովազդից տեղափոխվեց այլ դաշտ՝ թե բա՝ աշխարհը հայ ազգին որպես նահատակ գիտի։ Դե բա՝ հայ ազգը հաղթած էր, կռվել էր, ազատագրել էր Արցախը, պետություն էր կառուցել․․․։ Հանձնեցիր երկիրը, կյանքը «ոչինչ» սարքեցիր, Հայրենիքի հազարավոր զինվորների զոհեցիր, որ իբր չասեն «դավաճան»։ Նիկոլ, հայ ազգը նահատակ չէր, դու սարքեցիր այն նահատակ։ Ինչ բարձրախոս, Փաշինյան Նիկոլի մտորելն էլ է հակացուցված։
Գեղամ Նազարյանի մասին բան չեմ ուզում գրել, ամաչում եմ։
Հովիկ Աղազարյանի մասին էլ առանձնապես չէի գրի, եթե «չմտորեի» խնդրելու մասին. Եթե Նիկոլի խնդրանքը չանելու համար քպ-ն այսպես խորն է պատժում, պատկերացնու՞մ եք, ինչ կանեին, եթե «խնդրանք» չլիներ, հրաման լիներ։ Կուտեին։
Անեկդոտ հիշեցրեց խեղճ Աղազարյանի դեպքը։
Մի նավաստի պատմում է իրենց անձնակազմի ճակատագրի մասին։
- ... ընկանք վայրենիներով լիքը մի կղզի, բոլորին շարք կանգնեցրեցին, ով համաձայնում էր, որ իրեն անարգեն՝ չէին ուտում, ով չէր համաձայնում՝ ուտում էին։
- Բա քեզ ինչ արեցին։
- Ինձ կերան։
Ա. Ո.