
«Ռեալ Սոսյեդադին» Արսեն Զախարյանը պետք է. Ակումբի խոսնակ
«Ռեալ Սոսյեդադ» ակումբի մամուլի քարտուղարը հերքել է կիսապաշտպան Արսեն Զախարյանին 2025 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալելու հնարավորությունը։
«Ֆուտբոլում շատ բան հնարավոր է, բայց «Ռեալ Սոսյեդադին» Արսենը պետք է այստեղ»,- Sport24—ի հաղորդմամբ, ասել է մամուլի քարտուղարը։
Ամռանը Զախարյանը մարզման ժամանակ աջ կոճի ջլի վնասվածք էր ստացել։ Sport.rս-ն գրում է, որ հաջող վիրահատությունից հետո ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել և դեռ չի մասնակցել ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական հանդիպումներին։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալ Սոսյեդադը» պատասխանել է, թե երբ է խաղալու Արսեն Զախարյանը
- Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
- Գազզաևը մտավախություն ունի, որ Արսեն Զախարյանը կարող է կորցնել իր տեղը «Ռեալ Սոսյեդադում»
- Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը