«Հրապարակ». Երկիրը պատրաստվում է Ամանորին ու Սուրբ ծննդին, բայց մարդիկ ուրախ չեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը թափով սկսել է ամանորյա տոների նախապատրաստությունը՝ ամենուր զարդարում են քաղաքների փողոցները, տոնածառներ են դնում, լույսեր են վառում, տոնավաճառներ են կազմակերպում։ Բայց մարդիկ, այնուամենայնիվ, ուրախ չեն՝ նրանք հազար ու մի հոգս ունեն, շատերը՝ ֆինանսական խնդիրներ և գիտեն, որ ամանորյա սեղանի ծախսերը լուրջ բեռ են դառնալու իրենց ընտանեկան բյուջեի վրա։ Էլ չասած, որ ամանորից հետո նոր թանկացումների և նոր դժվարությունների սպասումներ ունեն գրեթե բոլորը։
Իսկ նրանք, ովքեր ֆինանսական հոգսեր չունեն կամ դեռ չունեն, մտահոգված են մեր երկրի վիճակով։ Ալիևյան բարբաջանքներն ու նրա լկտի պահանջները, ՀՀ իշխանությունների լռությունն ու այդ ամենը չտեսնելու տալը ոչ մի լավ բան չեն խոստանում։ Մտահոգված են նաև ՔՊ-ական իշխանությունների օրեցօր ավելի անկառավարելի դարձող վարքի, Գյումրիում նախաձեռնված անօրինական գործընթացի, պետական պաշտոնյաներին առանց պատճառաբանության ազատելու և կադրային անհասկանալի շարժեր նախաձեռնելու պատճառով։ Բայց երկիրը պատրաստվում է Ամանորին ու Սուրբ ծննդին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ով է լինելու գլխավոր հարկադիր կատարողը
- «Ժողովուրդ». Դատարանում բարձրացվել է Ռոմանոս Պետրոսյանին, Գագիկ Մելքոնյանին, Գուրգեն Արսենյանին բերման ենթարկելու հարցը
- «Հրապարակ». Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը սերտացրել են հարաբերությունները Դավիթ Դանիելյանի հետ
- «Փաստ». Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում
- «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՆԳՆ Միգրացիոն ծառայության նորանշանակ պետը
- «Հրապարակ». Ինչու է ԼՀԿ-ն հրաժարվում Վանաձորում իր ներկայացրած հետընտրական հայցից