Ռոտենբերգը մտադիր է նոր հյուրանոց կառուցել Ղրիմում ու այն կոչել մոր անունով
Արկադի Ռոտենբերգը նախատեսում է ավելի քան 15 միլիարդ ռուբլի ներդնել Յալթայի «Ժեմչուժինա» առողջարանի տարածքում նոր հյուրանոցային համալիրի կառուցման համար։ Այս մասին հայտնում է RBC-ն։
Նախագծի համաձայն, նախատեսվում է կառուցել երկու հյուրանոց՝ հինգաստղանի՝ 180 սենյակով և չորս աստղանի՝ 140 սենյակով։
«Հյուրանոցային համալիրի կկոչվի «Ռախիլ»՝ Ռոտենբերգի մոր անունով։ Ներդման նախնական չափը 15 մլրդ ռուբլի է»,-նշում է աղբյուրը։
Ծրագրի ավարտը նախատեսվում է 2027 թվականին, ակնկալվում է, որ շահագործման հանձնելուց հետո համալիրը տարեկան կկարողանա ընդունել մինչև 100 հազար հյուր։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում