Սննդի գները եռապատկված են․ ինչ վիճակ է Հալեպում
Հալեպում մարդիկ տնտեսական ծանր վիճակում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
Նրա խոսքով՝ թեպետ սննդամթերքի պակաս չկա, սակայն ամեն ինչ թանկացել է։
«Սննդամթերքի խանութները բաց են, պակաս չկա, Հալեպ ապրանքներ բերվում են, առաջին օրերին հացի պակաս կար, հիմա դա էլ չկա, բայց գները կրկնապատկված, եռապատկված են, դրա համար տնտեսական տագնապ կա»,- նշել է Պողիկյանը։
Նրա խոսքով՝ քաղաքում հանգիստ է, բայց մարդիկ իրենց բնականոն աշխատանքին չեն վերադարձել, այսինքն՝ գումար չեն վաստակում, որ կարողանան գնումներ կատարել։
Դեկտեմբերի 4-ին հայտնել էինք, որ Հալեպում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, մեկնարկել է հալեպահայերին նյութական օգնության տրամադրման գործընթացը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովանավորությամբ։
Պողիկյանը նշել է, որ առաջնորդարանն արդեն 3 օր է՝ օգնություն է տրամադրում հայ համայնքի բոլոր անդամներին։ Խոսքը ֆինանսական աջակցության մասին է, որ համայնքի անդամները կարողանան իրենց կարիքները հոգալ։
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. Գեղամյան
- Այս պահին Հալեպում կա շուրջ 10-12 հազար հայ. Հովհաննես Ալեքսանյան
- Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը.Վարդան Ոսկանյան
- Հալեպի մի շարք հիվանդանոցներ դադարել են աշխատել անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան