Քաղաքական վերլուծաբան. Առաջիկա հանգստյան օրերն էական նշանակություն կունենան Վրաստանում իրավիճակի համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցով մեկնել է Ֆրանսիա։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Վրաստանինախագահի աշխատակազմը։
Ենթադրվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ կունենա երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Թե կոնկրետ ում հետ կհանդիպի նախագահը, առայժմ հայտնի չէ։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, ըստ ամենայնի, առաջիկա հանգստյան օրերն էական նշանակություն կունենան Վրաստանում իրավիճակի համար: Փարիզ է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը մասնակցելու է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաօծմանը: Դրանից առաջ նա Ելիսեյան պալատում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:
«Ֆրանսիա է մեկնել նաև Վրաստանի նախագահ, Ֆրանսիայի քաղաքացուհի, Ֆրանսիայի ԱԳ նախարարության և հատուկ ծառայության նախկին աշխատակից Սոլոմե Զուրաբիշվիլին, ըստ երևույթի տաճարի վերաօծման առիթով, բայց հաղորդվում է, նա Ֆրանսիայում կունենա մի շարք հանդիպումներ:
Ըստ ամենայնի, Թրամփ-Մակրոն հանդիպման օրակարգային հարցերի շարքում կլինի նաև Վրաստանը, և ըստ այդմ, Թրամփի հաղորդած ազդակի հիման վրա էլ Ֆրանսիայում իր ունենալիք հանդիպումներում համապատասխան ազդակ կարող է ստանալ Սոլոմե Զուրաբիշվիլին:
Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ սպասում են Թրամփի պաշտոնամուտին, որից հետո հենց նրա հետ կխոսեն ամեն ինչի մասին: Ըստ էության, դեռևս Վրաստանում խորհրդարանի ընտրության նախընտրական շրջանում եմ կարծիք հայտնել, որ Վրաստանում առանցքայինը ոչ այնքան, կամ առնվազն ոչ միայն Արևմոիտք, թե Ռուսաստան բաժանարար գիծն է, այլ ներարևմտյան բաժանարար գիծ:
Վրաստանի կառավարող ուժի դիրքորոշումը լայն իմաստով՝ համահունչ է Թրամփի քաղաքական «դավանանքին», որով նա ներկայանում էր ամերիկյան ընտրողին: Եվ այդ իմաստով Վրաստանը ոչ թե հրաժարվում էր և է Եվրոպայից, այլ ներկայանում է աջ-պահպանողական Եվրոպայի իր պատկերացումով, ինչպես օրինակ եվրոպական մի շարք դերակատարներ, որոնցից առավել ընդգծվածը Հունգարայի վարչապետ Օրբանը, որը փաստորեն առաջինը փորձեց «կամուրջ գցել» ԱՄՆ նախագահի պաշտոնին գնացող Թրամփի հետ:
Ինչ կխոսեն Թրամփն ու Մակրոնը, առավել ևս, որ այդ խոսակցությունը փաստորեն տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահի համար բարդ շրջանում՝ կառավարության հրաժարականի պայմաններում: Խորհրդարանում ձախերի և ծայրահեղ աջերի գործակցության շնորհիվ հրաժարական տվեց Միշել Բերնիեն՝ աջ-պահպանողական թևը ներկայացնող վարչապետ: Այդ ուժերը պահանջում են նաև Մակրոնի հրաժարականը, որը հայտարարում է, որ չի տա հրաժարական մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ 2027 թվական:
Թրամփը արդյո՞ք գործարք կառաջարկի Մակրոնին՝ քաղաքական կուրսի լոյալություն, նախագահական ժամկետը ավարտելու հարցում աջակցության դիմաց»,-գրել է Բադալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին