Վրաստանում ևս երկու ցուցարար է ձերբակալվել
Ոստիկանությունը ձերբակալել է ևս երկու ցուցարարի՝ 27 և 29 տարեկան։ Նրանք մեղադրվում են խմբակային բռնություններին մասնակցելու համար, որոնցից մեկը օտարերկրացի է։
«Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ, ներքին գործերի նախարարության տվյալներով, քրեական հետախուզության շրջանակներում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 28 մարդ։
Նրանք բերման են ենթարկվել Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիաների ժամանակ խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու կամ մասնակցելու, դաժան գործողությունների հրապարակային կոչերի, պայթյուն նախապատրաստելու, իրավապահների վրա հարձակվելու և գույքը վնասելու համար։
Ձերբակալվածների թիվը ինն օրերի ընթացքում հասել է գրեթե 500-ի։ Քրեական գործեր են հարուցվել 28 անձի նկատմամբ, որոնց սպառնում է մինչև 7 կամ 9 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական վերլուծաբան. Առաջիկա հանգստյան օրերն էական նշանակություն կունենան Վրաստանում իրավիճակի համար
- Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի Դաշնությանը ծանուցել է ցույցերի ժամանակ կալանավորված չորս ռուսաստանցիների մասին
- Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում․ քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին