Ալիևի լեզուն երկարացրել և երկարացնում է Փաշինյանը. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Նարեկ Կիրակոսյանը նրան հարցրել է.
«Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունները՝ կապված ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հետ»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Ալիևի լեզուն երկարացրել և երկարացնում է Փաշինյանը։ Գործում է նաև բումերանգի կանոնը. Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլի հանդեպ։ Այդ իմաստով Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է։
Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությունների բովանդակությանը, ապա աբսուրդ է, երբ Հայաստանի ռեժիմը չի բարձրացնում արցախայության վերադարձի հարցը իր Հայրենիք, ինչով բարենպաստ հող է ստեղծում Ալիևի կոնտրքայլերի համար։
Մենք կարող ենք և պետք է բարձրաձայնենք թե՛ արցախահայության, թե՛ Ադրբեջանից բռնագաղթված մոտ 400 000 մեր հայրենակիցների հարցը։ Սխեմատիկ ասած՝ այս հարցով ևս մենք ունենք հակառակորդի դարպասը գրավելու շատ ավելի մեծ շանսեր, քան Ալիևը։
Մանավանդ Նիկոլն էլ վերջերս ԱԺ ամբիոնից պնդում էր, որ Հայաստանը պիտի միջազգային իրավակարգերին հավատարիմ մնա, իսկ այդ դաշտն ամբողջությամբ մեր օգտին է։ Բայց քանի որ Նիկոլը «բիրիքով» ծախել է այս խաղը, ուստի չզարմանաք, եթե ոչ թե մենք, այլ նրանք վերջիվերջո գոլ խփեն»։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր․ Արմեն Աշոտյան
- Ելցինը, Կրավչուկը եւ Նիկոլը, Արմեն Աշոտյան
- Ինչ է գրված եղել «Սորոսի» հիմնադրամի փաստաթղթում. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան