Պապի չբնակեցված տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա թոռան մարմինը
Դեկտեմբերի 8-ին Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան խոշորացված համայնքի վարչական շրջաններից մեկի բնակավայրերից մեկում՝ տանը, դի կա։
«Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները։
Տարածքը սահմանազատել են պարեկները։ Տեղում պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Թելման Ա.-ն է, ով գնացել է իր պապի չբնակեցված տուն, գիշերել այնտեղ, իսկ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան հյուրասենյակի բազմոցին նրա դին հայտնաբերել է ազգականը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է հյուրասենյակում գտնվող գազով վառարանի թերայրված գազերի արտանետման հետևանքով։
Պարզվել է նաև, որ վառարանը ծխատար խողովակ չի ունեցել։Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական դեպք. կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու մարմին
- Հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը
- Սոչիում գտել են շրթունքների ծավալով ռեկորդակիր կնոջ մարմինը