Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին
Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանից ուղերձ են տարածել, որում ասվում է. «Սիրիայում տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք զուսպ եւ զգուշավոր լինել, բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում::
«Հայ համայնքը միշտ եղած է ու պիտի մնայ Սուրիական Հայրենիքի բարօրութեան եւ բարգաւաճման սատարող, երկրի տարածքային ամբողջականութեան եւ սուրիական ընկերութեան տարբեր բաղադրիչներու խաղաղ գոյակցութեան ջատագով։
Այս երկրին մէջ դարարմատ ու կառուցողական ներկայութիւն ունեցող սուրիահայութիւնը համատեղ աշխատանքով պիտի շարունակէ աջակցիլ Սուրիոյ վերականգնումի բազմաբնոյթ աշխատանքներուն։
Խաղաղութիւն կը մաղթենք Սուրիական Հայրենիքին, իսկ Հալէպէն առժամաբար մեկնողներուն՝ ապահով ուղիներով բարի վերադարձ, որպէսզի միասին, ձեռք-ձեռքի նպաստենք երկրի բարգաւաճման»,-ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել
- Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ
- Դամասկոսը գրաված զինյալները թալանել են Բաշար ալ Ասադի տունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան