Իսրայելական տանկերը հատե՞լ են Սիրիայի սահմանը
Իսրայելական տանկերը, ենթադրաբար, հատել են Սիրիայի սահմանը։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
«Գիշերվա ընթացքում Ասադի ռեժիմի տապալումից հետո, ըստ սիրիական հաղորդագրությունների, իսրայելական տանկերը Գոլանի բարձունքներից հատել են Սիրիայի սահմանը»,- ասվում է տարածված լուրում:
Պորտալը պնդում է, որ, չհաստատված տեղեկությունների համաձայն, իսրայելական զորքերը մտել են Կունեյտրայի շրջանի բուֆերային գոտի և սկսել գնդակոծել տարածքը։
Իսրայելական բանակը դեռ չի մեկնաբանել համապատասխան հաղորդումները։
Մինչ այս ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը հայտնել էր, որ Սիրիայի Դամասկոս քաղաքն ընկել է առանց դիմադրության։ Կոտենոկը հաստատել է տեղեկությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը լքել է երկիրը։
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսն ընկավ։ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ահաբեկիչները գրավել են Դամասկոսը. Ասադը լքել է երկրի մայրաքաղաքը.ԶԼՄ-ներ
- Սիրիական բանակն ուժեղացրել է պաշտպանությունը երկու նահանգներում