Տեսնելով երեխաների ժպիտները՝ ես շատ եմ ուրախանում․ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համաֆինանսավորմամբ Երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամն օրերս կրկին բացել է դռները՝ վերանորոգված ու վերազինված հարկաբաժնով պատրաստ իրականացնելու Կենտրոնում ապաստանող երեխաների խնամքը՝ որակի միջազգային չափանիշներին համապատասխան։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նորոգվել ու վերազինվել է Կենտրոնի՝ երեխաների համար նախատեսված ննջասենյակային հարկաբաժինը, կառուցվել և ավելացվել են խնամքի որակի չափանիշներին համապատասխան սանհագույցներ, նորովի կահավորվել են ննջասենյակներն ու երեխաների ժամանցի ու հանգստի համար նախատեսված հատվածները։
«Տեսնելով երեխաների ժպիտները՝ ես շատ եմ ուրախանում։ Սրտառուչ զգացում է մասնակցել երեխաների պաշտպանության կենտրոնի վերանորոգման ծրագրի ավարտական արարողությանը։ Ճապոնիայի դեսպանատան ու երեխաների պաշտպանության կենտրոնի համատեղ ծրագիրը նշանակալի քայլ է կենտրոնի շահառուների անվտանգության, ֆունկցիոնալության և հուզական բարեկեցության բարձրացման ուղղությամբ, որին մենք հասել ենք կառուցվածքային բարեփոխումների միջոցով։ Ծրագրի նպատակը ոչ միայն վերանորոգումն է, այլև կենտրոնի ծառայությունների աճող պահանջը բավարարելը՝ ապահովելով բոլոր երեխաների անվտանգությունն ու արժանապատվությունը։ Ես ուրախ եմ աջակցելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, որն ապահովում է անվտանգ, առանց ստրեսի տարածք երեխաների համար խաղալու, սովորելու և կյանքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններ զարգացնելու նպատակով։ Տեսնելով շենքի հարմարավետ պայմանները՝ իմ մեծ ցանկությունն է, որ երեխաները վայելեն իրենց ժամանցը», - իր խոսքում նշել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին։
Ամիսներ տևած փոփոխությունների արդյունքում ավելի երեխայակենտրոն և անհատականացված մոտեցմամբ միջավայր է ձևավորվել Կենտրոնի խնամքի ներքո գտնվող երեխաների ֆիզիկական, հուզական և հոգեբանական բարեկեցության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան