Կրեմլ. Պուտինի պաշտոնական ժամանակացույցը չի ներառում Ասադի հետ հանդիպում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Ռուսաստանում ապաստան է տվել Բաշար Ասադին, դեռ չի ծրագրում հանդիպել Սիրիայի նախկին նախագահի հետ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը, իսկ Ասադի ու նրա ընտանիքի գտնվելու վայրի մասին տեղեկությունը չի հստակեցրել։
Ինչ վերաբերում է հանդիպմանը, Պեսկովն ասել է, որ այն Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական գրաֆիկում չկա։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ Ասադին ապաստան տրամադրելու մասին պաշտոնական հայտարարություն անել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան պատրաստ չէր ստանալ առանց Ասադ, առանց կենտրոնական իշխանության Սիրիա. Սաֆրաստյան
- Ասադի ավտոտնակում մոտ հինգ տասնյակ շքեղ մեքենաներ են հայտնաբերել
- Կոնսպիրատիվ պայմաններում հանդիպեցինք Բաշար ալ-Ասադին՝ ճմռթված վերնաշապիկով ու գերհոգնած. Ֆարմանյանի գաղտանզերծումը
- Քաղաքական վերլուծաբան. Այս դեպքում Ասադի համար գուցե եղան ավելի բարեհաճ, նրան պատժեցին քաղաքականապես, ոչ ֆիզիկապես
- Ասադը ժամանել է Մոսկվա
- Դամասկոսը գրաված զինյալները թալանել են Բաշար ալ Ասադի տունը
- Ահաբեկիչները գրավել են Դամասկոսը. Ասադը լքել է երկրի մայրաքաղաքը.ԶԼՄ-ներ
- Ասադին առաջարկվել է լքել Սիրիան.ԶԼՄ
- Էրդողանն ասել է, որ Ասադը չի արձագանքել հանդիպման իր առաջարկին