Թուրքիան պատրաստ չէր ստանալ առանց Ասադ, առանց կենտրոնական իշխանության Սիրիա. Սաֆրաստյան
«Թուրքիան, երբ սկսում էր այս գործողությունները Սիրիայում, չէր էլ պատկերացնում, որ այսքան արագ կհասնեն հաջողության, որ Ասադի իշխանությունն այսքան արագ կտապալվի, բանակը չի կռվի»,- Panorama.am-ի հետ զրույուցում ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա կարծում է, որ Թուրքիան ավելի պատրաստ էր երկարաժամկետ պայքարի. «Իր հսկողության տակ գտնվող ուժերը գրավեցին Հալեպը։ Կարծում եմ՝ Թուրքիան կսահմանափակվեր Հալեպով։ Նա կօգտագործեր Հալեպը Սիրիայի վրա ճնշում գործադրելու, Ասադին խեղճացնելու համար, ոչ թե իր ձեռքը ստանար առանց Ասադ, առանց որևէ կենտրոնական իշխանության Սիրիայի նման երկիր»։
Ռ.Սաֆրաստյանը համոզված է, որ այս ամենից հետո Թուրքիան իր ծրագրերը փոխեց։
«Հիմա Թուրքիայի համար, ինչպես Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունից կարող ենք հասկանալ, կարևոր նպատակն է ամբողջ Սիրիան հնարավորինս վերցնել իր հսկողության տակ։ Եթե նախապես, կարծում եմ, Հալեպն էր նրանց նպատակը, հիմա արդեն Սիրիայի վրա պետք է հսկողություն սահմանեն ու հասնեն այն բանին, որ եթե միասնական Սիրիան պահպանվի, լինի իրենց հսկողության, ազդեցության տակ։
Երկրորդ. թուրքական այդ նպատակը կա և մնում է՝ քրդական գործոնի հնարավորինս թուլացումն ու չեզոքացումը։ Այս նպատակն էլ նրանք կփորձեն իրականացնել»,- մանրամասնեց թուրքագետը։
Արդյո՞ք Թուրքիային կհաջողվի հասնել առաջին ու կարևոր նպատակին՝ ողջ Սիրիան վերցնել իր հսկողության տակ
«Կարծում եմ՝ Թուրքիայի համար շատ դժվար կլինի կամ նույնիսկ անհնարին։ Մի կողմից այն խմբավորումները, որոնք եկել են կամ գալիս են Սիրիայում իշխանության, միասնական չեն, տարբեր խմբավորումներ կան, տարբեր ուղղվածության։ Հիմնական ջհադիստական ուժեր են։ Բայց նրանց մեջ մեծ խնդիրներ կան ու, չեմ կարծում, որ Թուրքիայի կհաջողվի լուծել նրանց մեջ առկա խնդիրներ։
Երկրորդ. չեմ կարծում, որ Թուրքիային կհերիքեն ռեսուրսները, որ կարողանա երկար ժամանակ հսկողության տակ պահել այդ տարբեր տեսակի ուժերին։
Այս երկու հանգամանքով պայմանավորված, կարծում եմ, Թուրքիային չի հաջողվի»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա նշեց, որ Թուրքիան իր այս քաղաքականության որոշ հատվածում կգտնի և գտնում է ԱՄՆ օժանդակությունը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, աշխարհաքաղաքական առումով նշանակում է Ռուսաստանն ու Իրանը դուրս մղվեցին Սիրիայից, այստեղ հաստատվեց Արևմուտքի գերիշխանությունը, ԱՄՆ, Թուրքիա, Իսրայել։
Սա է իրադրությունը, բայց, կարծում եմ, միայն Թուրքիային, ինչպես ինքն է ձգտում, հսկողություն սահմանել Սիրիայի վրա, չի հաջողվի։
Նույնիսկ կարող է Թուրքիայի համար իրադրությունը վտանգավոր դառնալ, քան մինչ այդ։ Թուրք-սիրիական սահմանը 900 կիլոմետրից ավելի է։ Թուրքիայում մեծ թվով սիրիացի փախստականներ կան, կփորձի Թուրքիան նրանց հետ ուղարկել։ Սիրիացի փախստականները, որոնք Ստամբուլում են ապրում, իրենց լավ են զգում, հետ չեն գնա։ Այսինքն, Թուրքիայում էլ սիրիացիների հետ կապված խնդիրներ կլինեն։
Բարդ, մեծ խնդիր է իր վրա վերցրել Թուրքիան»,- ասաց Ռ.Սաֆրաստյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով Թուրքիայի պոտենցիալը, որպես միջին պետություն, պետություն, որը մեծ հեղինակություն չունի, այդ բեռի տակ կարող է ուղղակի չդիմանալ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է լինելու հայերի վիճակը Սիրիայում
- Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն Սարգսյան
- Արաբագետ. Սիրիական զարգացումներն ազդելու են Հարավային Կովկասի վրա
- Հնարավոր է՝ միլիոնավոր փախստականներ վերադառնան Սիրիա. Ռոյթերզ
- Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին
- Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է. Ռուբեն Մելքոնյան
- Սիրիական բանակը հայտարարել է դիմադրության շարունակման մասին
- Իսրայելական տանկերը հատե՞լ են Սիրիայի սահմանը
- Սիրիական բանակն ուժեղացրել է պաշտպանությունը երկու նահանգներում
- Թուրքիայի արտգործնախարարը Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրադարձությունները
- Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ աhաբեկչшկան շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանության համար. Աբրահամյան
- Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա պետությունը. Գեղամյան
- Սիրիայի ապագան որոշում են Իրանը, Ռուսաստանը և առաջին հերթին Թուրքիան. Spiegel
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան
- Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը.Վարդան Ոսկանյան
- Իրանի ԱԳՆ. Սիրիայում ահաբեկիչները գործում են ԱՄՆ-ի հետ համաձայնեցվա